ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնել Կատար այցից։
«Կատարի պետության հանրային առողջության նախարար Հանան բինթ Մուհամմադ Ալ-Քուվարիի հրավերով գտնվում էի Դոհայում: Մասնակցել եմ Միջին Արևելքի առողջապահության ոլորտում որակի և անվտանգության ֆորումին:
Ուրախ եմ, որ մեր երկու երկրների միջև ձևավորվում է սերտ համագործակցություն առողջապահության ոլորտում: Շարունակելու ենք գործակցությունը մասնագետների վերապատրաստման, փորձի փոխանակման և այլ ուղղություններով:
Առողջապահության որակի ու պացիետների ապահովությունը մեր առողջապահական համակարգի ռազմավարական կարևորագույն ուղղություններից են, և այս առումով շատ հետաքրքիր էր լսել Կատարի փորձը»,- տեղեկացրել է Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում: