Thursday, 25 04 2024
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ

Տպավորություն էր, որ Լավրովն ու Միրզոյանը տարբեր մայրցամաքներում են կանգնած, որևէ պրակտիկ օգուտ չի լինելու

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

«Մենք տեսնում ենք  արևմտյան  երկրների անթաքույց ջանքերը՝ «թշնամացնելու» Ռուսաստանին և Հայաստանին՝ իրենց աշխարհաքաղաքական նպատակներից ելնելով»,-այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Լավրովն ընդգծել է, որ առաջնահերթ խնդիր է Լաչինի միջանցքի և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորումը.«Մենք կասկած չունենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները շարունակում են մնալ բոլոր որոշումների իրականացման բանալին՝ ի շահ իրավիճակի կայունացման թե տնտեսական, թե ռազմաքաղաքական, թե միջազգային իրավունքի տեսանկյունից»,- ասել է Լավրովը։

Պատասխանելով հարցին, թե Ռուսաստանն ինչ միջոցներ է ձեռնարկելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը և ի՞նչ քայլեր է ՌԴ-ն ձեռնարկում Լաչինի միջանցքն ապաշրջափակելու համար, Լավրովն ընդգծեց.«Բոլորը գիտեն, որ կարելի էր ավելի շուտ կանգնեցնել պատերազմը, քան դա տեղի ունեցավ։ Մենք եռակողմ  հայտարարության բոլոր կետերի ի կատար ածման խիստ կողմնակից ենք։ Լաչինի միջացնքի հարցը պետք է դիտարկվի միայն այդ կոնտեքստում։ Միայն համաձայնագրի բոլոր կետերի ի կատար ածումը կարող է իրավիճակը հանգուցալուծել։ Դրանով են զբաղված մեր խաղաղապահները։ Ամեն երկիր ունի իր պարտավորությունը ու անխտիր բոլորը դա պետք է կատարեն»։

Լավրովն ընդգծել է՝ Ռուսաստանին ոչ միայն ուզում են վարկաբեկել, այլ այդ մասին բացահայտ հայտարարում են Եվրամիությունը, ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն .«Նրանք փորձում են եռակողմ հայտարարությունը յուրացնել, այդ աշխատանքին պարտադրել իրենց կուրացիան»։

Լավրովն ընդգծել է, որ ՌԴ-ն աջակցում է Փաշինյանի այն դիրքորոշմանը, որ Ղարաբաղի հայերի անվտանգության  հարցերը պետք է քննարկվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ.« Մեզ համար կարևոր է՝ որքանով որակյալ կլինեն այդ բանակցությունները»,-եզրափակել է նա։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը համարում է, որ արտգործնախարարների այս  հանդիպումից որևէ պրակտիկ օգուտ պետք չէր ակնկալել, որովհետև ասելիք չկա.«Ո՛չ Երևանը ասելիք ունի Մոսկվայի ուղղությամբ, ո՛չ էլ հակառակը։ Միակ նշանակությունն այն էր, որ գոնե ինչ-որ կոնտակտներ պահեն, հետագա սրացում թույլ չտան։ Կարծես թե մարդիկ խոսում էին տարբեր մայրցամաքներում  կանգնած՝ ամեն մեկն այն հարցից, ինչն իրեն հետաքրքրում էր։ Տպավորություն էր, որ երկու նախարարները մինչ այդ ասուլիսին իրար հետ չէին էլ խոսել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ որևէ բան քննարկելու իմաստ չկա, որովհետև այս հանդիպումից որևէ բան չի հետևելու.«Իրերի դասավորությունը գետնի վրա որևէ ազդեցության չի ենթարկվում այս խոսակցություններից։ Պետք է ֆիքսենք, որ Հայաստանի և Ռուսաստանի  միջև չկա ընդհանրություն ո՛չ շահերում, ո՛չ նպատակներում, ո՛չ արժեքներում, իսկ  որոշ հարցերում այդ շահերն ուղղակի փոխբացառող են։ Եթե Ռուսաստանն իր դրած շահերին ու նպատակներին մեր տարածաշրջանում հասնի, ապա  դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ որպես անկախ ու ինքնիշխան պետություն։ Եվ հակառակը՝ եթե Հայաստանն իր առջև դրած նպատակներին հասնի, ապա Ռուսաստանը մեր տարածաշրջանում և Հայաստանում պարզապես պետք չէ։ Մնացածը «փափուկ բարձեր են», ականջահաճո հայտարարություններ, որոնք տեղավորվում են հարցերը ոչ կոնֆրոնտացիոն հունի մեջ պահելու տրամաբանության մեջ»։

Քաղաքագետի խոսքերով՝ ՌԴ արտգործնախարարը խուսափեց  նաև Արցախի անվտանգության հարցում իր պարտավորություններից. «Ռուսներն ասում են՝ մենք այդտեղ զորք ունենք, բայց ոչ մի անվտանգություն չենք երաշխավորում։Հայկական կողմն ասում է՝ եթե ձեր լիազորությունները չի բավարարում,(որովհետև մենք չենք երաշխավորը, Հայաստանն այդտեղ որևէ ձևով ներկայացված չէ), դիմեք ՄԱԿ։ Նրանք ասում են՝ Հայաստանն իր վրայից պատասխանատվությունը դնում մի կողմ, ես էլ ՄԱԿ չեմ դիմում։ Այսքանից  հետո ինչի՞ մասին կարելի է խոսել։ Չպետք է դնել ճակատով մեխ մեխել, այն, ինչ որ մեռնելու է, թողեք իր մահով մեռնի»։

Մեհրաբյանն այս փուլում կարևորում է Հռոմի ստատուտ Հայաստանի կողմից  ամբողջությամբ վավերացնելու գործընթացը.«Սա չափազանց կարևոր  գործիք է ոչ միայն արդարադատության վերականգնման տեսակետից, այլև Հայաստանի սուվերենության պաշտպանության։ Հետևաբար այս խոսակցությունները մեկնաբանելիս պետք է հարցերը ընդհանուր համայնապատկերի մեջ դիտարկել։ Էլ չեմ խոսում այն մասին, որ մոտ մեկ ամսից մենք կունենանք միանգամայն այլ իրավիճակ գետնի վրա, երբ ուկրաինական մասշտաբային հակահարձակումը կմեկնարկի։ Իսկ սրանք պարզապես որևէ բան չպարտավորեցնող խոսակցություններ են»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում