Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Առայժմ գործնական քայլեր Իրանի կողմից չենք տեսել, բայց ադրբեջանական հերթական հարձակման դեպքում՝ չի բացառվում

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ, միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցեր:

Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում, Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է, որ տարածաշրջանի և հարևան երկրների միջև դրական փոխգործակցությունը հիմքեր կստեղծի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման և միջազգային ասպարեզում համագործակցության ընդլայնման համար:

Ողջունելով Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման շուրջ ձեռք  բերված պայմանավարվածությունը, Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է. «Այդ որոշումը կնպաստի իսլամական աշխարհի դիրքերի ամրապնդմանը և իսլամական երկրների միջև համագործակցության միջոցով տարածաշրջանի խնդիրների լուծմանը»:

Երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների  ընդլայնման ուղիները և տարածաշրջանային որոշ հարցեր:

Իրանահայ քաղաքական մեկնաբան Մովսես Քեշիշյանը գտնում է, որ Իրանն այս փուլում  հիշեցնում է տարածաշրջանային խաղացողներին իր դիրքորոշումը՝ առ այն, որ սահմաններն իր համար կարմիր գիծ են.«Զրույցի ընթացքում  անդրադարձ է եղել նաև հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերություններին։ Թեհրանը վերստին նշել է, որ իր համար շատ կարևոր է տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը։ Տեսնում ենք, որ Չավուշօղլուն նաև Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ է զրուցել գրեթե նույն ժամանակահատվածում։ Հնարավոր է Իրանի մտահոգությունները նաև փոխանցած լինի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Քեշիշյանի դիտարկմամբ՝ իրանական մամուլում պարբերաբար հայտնվում են հրապարակումներ, որ ադրբեջանական հռետորաբանությունը  տանում է նրան, որ հնարավոր է տարածաշրջանում սրացում լինի.«Մանավանդ՝ իրանական Նոր տարին է, երկիրն արձակուրդի մեջ է լինելու, և Ադրբեջանը կարող է փորձել նոր ագրեսիա բանեցնել Հայաստանի նկատմամբ, հարձակումներ իրագործել։ Այնուամենայնիվ  պետք է արձանագրել, որ Թեհրանը պաշտոնական մակարդակով իր խոսքը հիշեցնում է, վերահաստատում, որ Իրանի համար սահմանների հարցը մնում է կարմիր գիծ։ Թեպետ որոշակի հստակ դիտարկումներ չկան, բայց հուսով ենք, որ գործնական դրսևորումներ ևս կլինեն, եթե որևէ անսպասելի խնդիր առաջանա։ Իրանն ամեն դեպքում իր խոսքն ասել է»։

Իրանը խոսքից գործին կանցնի՞, եթե Ադրբեջանը որոշի խախտել սահմանները, մեր զրուցակիցն արձագանքեց.«Հնարավոր է, եթե Ադրբեջանը որոշի նոր ագրեսիայի գնալ Հայաստանի նկատմամբ և փորձի հարձակումներ իրականացնելով՝ խախտել Հայաստանի սահմանը։ Այդ պարագայում հնարավոր է, որ Իրանը որոշակի կերպով արձագանք ցույց տա, չենք կարող բացառել այդ տարբերակւ։ Այնուամենայնիվ գործնական քայլերի մասին հստակ խոսել չենք կարող։ Չենք կարող ասել՝ մեկից հետո անպայման երկուսը կգա։ Գոնե մինչև հիմա այդպես չի եղել՝ մանավանդ երբ անցյալն ենք դիտարկում։ 44 օրյա պատերազմի, հետագայում նաև՝ 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները հակառակն են ցույց տալիս։  Թեպետ Իրանը որոշակի աշխուժություն ունեցավ, որոշակի հայտարարություններ արեց, նույնիսկ խոսում են այն մասին, որ Իրանի զորքերը  պատճառ դարձան, որ Ադրբեջանը զսպած պահի իրեն, բայց կան որոշ հանգամանքներ, որոնք հաճելի չեն հայկական կողմի համար։ Այսօր իրանական կողմում այդ հարցի շուրջ առայժմ լռություն է։ Սպասելի էր գոնե դատապարտում, ինչը չենք ստանում։ Իսկ ահա հակառակ պարագայում, երբ Ադրբեջանը գրավում է արցախյան տարածքները, իրանական կողմը շնորհավորում է։ Սա մտահոգության տեղիք է տալիս։ Սակայն այսօր, այս իրավիճակում, միանշանակ պետք է սպասել ավելի կոշտ մոտեցումներ իրանական կողմից։ Ադրբեջանական հռետորաբանությունը ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի դեմ է»,-նկատեց Քեշիշյանը։

Մեկնաբանը հիշեցնում է Ալիևի ելույթն Անկարայում, որտեղ նա խոսում էր ոչ միայն Արևմտյան Ադրբեջանի մասին, այլ նաև հնչեցնում էր Հարավային Ադրբեջան եզրույթը՝ հայտարարելով, որ ադրբեջանցիները չեն սահմանափակվելու Ադրբեջանի սահմաններով.«Նա խոսում էր 50 միլիոն ադրբեջանցիների մասին, որոնք իր երկրի սահմաններում չեն, բնականաբար նրանց մեծ մասն Իրանում է և Ալիևը հենց դա նկատի ուներ։ Խոսում էր նրանց իրավունքների մասին՝ բավականին կոշտ հռետորաբանությամբ։ Վերջին շրջանում Իրանի հետ լարված հայտարարությունները, Ադրբեջանի՝ հակաիրանական քայլերը Իրանին ստիպում են ավելի հստակ խոսք ասել՝ թեպետ այսօր քաղաքական դաշտում, պետական մակարդակով առայժմ նշում են, որ ամեն գնով փորձում են Իրան-Ադրբեջան հարաբերությունները դրական հողի վրա դնել։ Այսպիսով նաև դիմացի կողմին են փորձում ավելի խելամիտ դաշտ բերել»։

Քեշիշյանի խոսքերով՝ Աբդոլլահիանի զրույցները իր թուրք ու ռուս գործընկերների հետ հստակ ցույց են տալիս իրանական կողմի դիրքորոշումը.«Մանավանդ հիմա, երբ կան որոշակի դրական փոփոխություններ Իրանի ու Համապարփակ ծրագրի հարցով։ Իրանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ առաջիկայում իրենք դրական փոփոխությունների մասին կխոսեն։ Եթե նման փոփոխություն լինի, դա Իրանի ձեռքերը կբացի, Իրանը կարող է ավելի հստակ կողմնորոշվել։ Դուք գիտեք նաև Իրանի մոտեցումը եվրոպական դիտորդների հետ կապված։ Շատերը գուցե սպասում էին, որ այդ դիրքորոշումը պետք է նման լիներ ռուսական կողմի դիրքորշմանը, բայց այդպես չէ։ Թեհրանը խաղաղ է նայում այդ հարցին, խնդրին այլ հայացքով են  նայում և չեն խոսում այն մասին, որ Հայաստանում օտար ուժեր կան։ Ադրբեջանում օտար ուժերի ներկայությունը շատ ավելի ծանր ու վատ հետևանքներ կարող է ունենալ Իրանի համար, այդ մոտեցումը Թեհրանը չի էլ թաքցնում։ Մանավանդ Իսրայելի պարագան՝ Իրանի ԱԳ նախարարը Չավուշօղլուին հիշեցրեց»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում