Հռոմի ստատուտի վավերացումը մենք սկսել ենք 2-3 ամիս առաջ՝ մինչև Հաագայի դատարանի այս որոշումը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի՝ ՌԴ նախագահին ձերբակալելու որոշմանը։
Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետությանը պետք է այդ համաձայնագրին միանալը։
«Դժվար եմ պատկերացնում, ենթադրենք, համաժողով լինի, ուր տարբեր երկրների նախագահներ են մասնակցում, ինչպիսի գործողություն պետք է անի երկիրը»,- հավելեց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչ կանի Հայաստանի Հանրապետության իշխանությունը, եթե ՌԴ նախագահը համաժողովի շրջանակներում գա Հայաստան։