Tuesday, 30 05 2023
Մեկնարկել է Հայաստան – Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
21:56
Միլանի մարզիչները` Հայաստանում. Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը մարզաբնակ պատանիների համար
12:15
Ոսկին ոսկու հետևից․ Հայ մարմնամարզիկների բենեֆիսը․․․
08:30
Հայաստանի շախմատիստները հետապնդողների խմբում են. «Dubai Open 2023»
08:10
Հայաստանը կմասնակցի մարմնամարզության World Challenge Cup-ի ևս մեկ մրցաշարի
Մխիթարյանը կխաղա Ստամբուլում․ Մեկ շաբաթ հայ ֆուտբոլիստի համար
Հայաստանի հավաքականի նորեկը Ֆրանսիայից, ով արցախցի է
Հենրիխ Մխիթարյանի ֆանտաստիկ ցուցանիշը
Ռանոսի որոշումը․ Գերմանիայի հնգակի չեմպիոնը «փախցնում» է հայ հարձակվողին
Հայաստանն ընդդեմ Ֆրանսիայի․ Աննախադեպ բասկետբոլային իրադարձություն
31 միլիոն դոլար․ Ովքեր են Հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստները
17:15
Եգորյանին մերժեցին․ Օլիմպիական չեմպիոնը խնդրանքով կդիմի՞ Հայաստանին
Սպերցյանի վերջին խաղը «Կրասնոդարում»․ Մեկ քայլ երազանքն իրականցնելու համար
Ճակատագրի հեգնանքը․ Մխիթարյանը պետք է իրականացնի երազանքը
Պատմական․ Մխիթարյանը կարող է գերազանցել Մեսսիին ու Ռոնալդուին
Լոս Անջելեսում կայանալիք Հայաստան – Ֆրանսիա հանդիպումների տոմսերն արդեն վաճառքում են
Ով է Մխիթարյանի հետնորդը Հայաստանի հավաքականում․ Բերեզովսկու դիտարկումը
ՀՖՖ-ն օգնո՞ւմ է յուրայիններին․ Սկանդալային մեղադրանքներ ֆեդերացիայի հասցեին
Հայաստանը շրջանցեց Ադրբեջանին․ Մեր հավաքականի աննախադեպ վերելքը
Ընդամենը 2 քայլ․ Մխիթարյանի երազանքը չի կատարվի, բայց․․․
Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլի Հայաստանի հավաքականո՞ւմ․ Ով է Ստեփան Օգանեսյանը
08:41
Հենրիխ Մխիթարյանի գոլը «Միլանի» դարպասը
Տուխելը նկատեց Հրանտ-Լեոն Ռանոսին․ Հայ հարձակվողը մարզվել է«Բավարիայի» հիմնական թիմում
12:36
Եվս 198 մեդալ․ Հայկական սպորտում կգրանցի՞ նոր ռեկորդ
12:06
Դալալոյանը չի գա Հայաստան․ Յանա Եգորյանի հայտը․․․
17:15
Մալխաս Ամոյանի և Էրիկ Իսրայելյանի որոշումների արժեքը
12:30
Փաշինյանը ներկայացրեց ճանապարհային քարտեզը․ Ինչպես նվաճել 25 օլիմպիական ոսկի
Հայաստանի ֆանտաստիկ ցուցանիշը․ 13 հնարավորից 12 մեդալ
Ով կպաշտպանի Հայաստանի հավաքականի դարպասը․ Այլընտրանքային տարբերակ
Սպերցյանը՝ Զախարյանին կգերազանցի նաև տրանսֆերային հարթակում․ Բերեզովսկին ճիշտ է

Սադրանք Ուկրաինայից․ Պետրակովի պատասխանը Բուրյակին․․․

Ֆուտբոլի Ուկրաինայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լեոնիդ Բուրյակը նախորդ շաբաթ հանդես եկավ սկանդալային հայտարարությամբ, որը զայրույթի ալիք բարձրացրեց ոչ միայն Հայաստանում։ «Ես կարդացել եմ, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ֆուտբոլիստներ է հրավիրել Ռուսաստանի առաջնությունից, «Լոկոմոտիվից» և ինչ-որ այլ թիմերից: Դժվար է ասել՝ ինչով է առաջնորդվել Պետրակովը, հատկապես այն իրավիճակում, որում հիմա մեր ամբողջ երկիրն է: Այս ամենը ուղղկի չի ընկալվում: Չէ՞ որ կան բազմաթիվ ֆուտբոլիստներ, որոնք խաղում են այլ երկրներում: Ժամանակին նրանց հավաքականը նատուրալիզացնում էր հայկական ծագմամբ ֆրանսիացիների ու արգենտինացիների: Անկեղծ ասած, ես այս ամենից շոկի մեջ եմ»,- FanDay-ին տված հարցազրույցում ասել էր ուկրաինացի մասնագետը։ Սկսենք նրանից, որ Բուրյակի հայտարարությունը սադրիչ և սկանդալային լինելուց զատ միջամտություն է մեր ազգային թիմի ներքին խնդիրներին։ Բույակի հայտարարությունը սպորտը քաղաքականացնելու վառ օրինակ է։ Ավելին, Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել իր հայրենակցի Պետրակովի նկատմամբ, փորձելով ցեխ շպրտել նրա պրոֆեսիոնալ գործողության վրա։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ թվում էր թե Պետրակովը կմեկնաբանի Բուրյակի հայտարարությունը, բայց․․․։

Մեր հավաքականի մարզիչը չտրվելով սադրանքին Բուրկային պատասխանեց շատ ավելի գրագետ ձևով։ Մասնավորապես, խոսելով մարտի 25-ին կայանալիք Թուրքիայի դեմ խաղին և այս մրցավեճի շուրջ ստեղծված իրավիճակին Պետրակովը մասնավորապես ասաց․ «Ես կողմնակից չեմ, որպեսզի քաղաքականացվի առաջիկա հանդիպումը: Կարծում եմ՝ բոլորն էլ փորձառու ֆուտբոլիստներ են, նրանցից շատերը գալիս են արտերկրից: Ընդ որում, արտերկրում են հայտնվել ոչ իրենց կամքով: Նրանք գիտեն իրենց պատմությունը, ես էլ գիտեմ ձեր պատմությունը: Եվս մեկ անգամ շեշտեմ, որ առաջնայնությունն առաջիկա խաղում ինձ համար լինելու է սպորտն ու ֆուտբոլը»: Այս շեշտադրումով Պետրակովը պարզ տեքստով ասաց, որ մերժում է ֆուտբոլը քաղաքականացնելու ցանկացած դրսևրում։ Այո գոյություն ունեն սկզբունքային դիմակայություններ, բայց դրանց քաղաքական երանգներ հաղորդելը անթույլատրելի է։ Թուրքիայի դեմ խաղին Ռուսաստանի առաջնությունից Հայաստանի հավաքական՝ են հրավիրվել չորս ֆուտբոլիստներ Նաիր Տիկնիզյանը (Լոկոմոտիվ), Խորեն Բայրամյանը (Ռոստով), Էդուարդ Սպերցյանը (Կրասնոդար) և Գեորգի Հարությունյանը (Կրասնոդար-2): Կարծում ենք պարզ է, որ եթե քաղաքական նկատառումներով Պետրակովը Ռուսաստանում ելույթ ունեցող ֆուտբոլիստներին հավաքական չհրավիրեր, նա ուղղակի չէր աշխատի Հայաստանի ազգային թիմում։

Այս ամենը քաջ գիտակցում է նաև Բուրյակը, բայց․․․։ Արի ու տես Թուրքիայի դեմ կարևորագույն խաղից առաջ նախկինում հայտնի ֆուտբոլիստն ու մարզիչը փորձում է լարվածություն ստեղծել Հայաստանի ազգային հավաքականում։ Եվս մեկ անգամ անընդունելի համարելով Բուրյակի միջամտությունը մեր ներքին խնդիրներին, նրան թերևս մեկ խուրհուրդ կարելի է տալ։ Ինչ որ տեղ ընկալելի կլիներ, եթե Բուրյակը շոկի մեջ հայտնվեր այն փասստից, որ Ուկրաինայի հավաքականում իր սանը այսօր որպես մարզիչ աշխատում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթում»։ Խոսքը Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անատոլի Տիմոշչուկի մասին է։ Երկար տարիներ խաղալով «Զենիթում» Տիմոշչուկը 2017 թվականից մարչզական աշխատանքի է անցել ռուսական թիմում։

Այս փաստը սակայն կարծես վրիպել է Բուրյակի ուշադրությունից, որը կարծես նեղսրտել է, որ Պետրակովի տրամադրության են հայտնվել Սպերցյանի, Տիկնիզյանի և Բայրամյանի պես բարձրակարգ ֆուտբոլիտսներ։ Ռուսաստանում ելույթ ունեցող բոլոր 4 ֆուտբոլիստները միացել են Հայաստանի հավաքականին և նախապատրաստում են Թուրքիայի դեմ խաղին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում