Միրզոյանի մոսկովյան այցը հեռավար փոխհրաձգության պայմաններում կարևոր է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը:
Քաղաքագետը կարծում է, որ Միրզոյան-Լավրով բարդ հանդիպում է լինելու․ «Եթե կառուցողական քայլեր չլինեն, հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամը շարունակվելու է»:
Քաղաքագետը նաև կարծում է, որ եթե չլինի միջազգային մեխանիզմ Արցախի հետ կապված, դժվար Երևանը համաձայնի ստորագրել ինչ-որ փաստաթուղթ Բաքվի հետ․ «Այս իրավիճակում ակնկալել, որ որևէ մեկը կստանձնի երաշխավորի դերակատարությունը, բարդ է: Առանց միջազգային երաշխիքների Երևանը ստորագրելով այդ փաստաթուղթը՝ Բաքվին կտա էթնիկ զտման մանդատ»: