Saturday, 10 06 2023
Արցախից 15 բուժառու ուղեկցողների հետ տեղափոխվել է Հայաստան
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Դավթաշենի դպրոցներից մեկի բակում փորձել են սեռական բնույթի բռնի գործողություն կատարել 9-ամյա երեխայի նկատմամբ
ԶՊՄԿ-ի աշխատակցին սպանած ադրբեջանցին ընդունել է իր մեղքը. կալանքը երկարաձգվեց․ Hetq
Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանին
Հորդորում ենք ՀՀ ԱՆ գործունեությունը չներկայացնել բացասական քողի ներքո․ հայտարարություն
Ադրբեջանի ԶՈւ-ն Կախակնի հատվածում կիրառել է ականանետ․ ՀՀ ՊՆ
Փրկարարները և պարեկները հայտնաբերել են անտառում մոլորված 73-ամյա քաղաքացուն
23:45
Լավրովը զրուցել է Թուրքիայի նոր արտգործնախարար Ֆիդանի հետ
ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
Գայանե Հակոբյանը գրառում է կատարել
«Ծխախոտի տուփեր փոխելը ժամանակ է պահանջում, մարդիկ պետք է իմանան, թե ինչ խաղի կանոններ են գործելու հունվարի 1-ից հետո»․ Թունյան
Պուտինը հայտարարել Է Ուկրաինայի հակահարձակման մեկնարկի մասին
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ԱՆ փոխնախարարը հանդիպել է Երևանի ու մարզերի խոշոր ԲԿ-ների ներկայացուցիչների հետ
22:00
Նիդերլանդները Վրաստանի թիվ 1 ներդրողն է
Պաշտպանն առանձնացրել է ատելության խոսքի տարածումը և ծայրահեղ բևեռացումը
Պետք է ճիշտ աշխատել ՌԴ-ի հետ, հակառակ դեպքում հավիտենական պատանդ կլինենք
ԱՄՆ դեսպանը Սյունիքում քննարկել է անվտանգային իրավիճակը
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՊՆ
21:10
Բայրամովը և Հոգանը քննարկել են Հայաստանի հետ բանակցությունների ընթացքը
Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով Երևանը թուլացնում է ՌԴ-ի ձեռքերը
20:50
ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 2,1 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին
Տոյվո Կլաարը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Սոչիում կայացել է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը
Հայաստանում օգոստոսին կբացվի Արբիտրաժային կենտրոն
Գայանե Հակոբյանը ընդունել է մեղքը և դատապարտվել
Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է. ՀՀ վարչապետը՝ ՌԴ նախագահին
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ կոչ են անում միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել ԼՂ

Միրզոյանը՝ Մոսկվա, Բայրամովը՝ Բրյուսել

Մարտի 20-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի բանակցությունը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: ՌԴ ԱԳՆ հայտնել է, որ Մոսկվայում կքննարկվի հայ-ռուսական հարաբերության ներկայիս վիճակն ու զարգացման հեռանկարը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Պուտինի՝ 2022 թվականի ապրիլի 19-ի  համատեղ հայտարարության դրույթների համատեքստում: Միրզոյան-Լավրով բանակցության օրակարգում է նաև հայ-ադրբեջանական խնդիրը, մասնավորապես եռակողմ հայտնի հայտարարությունների բովանդակությունը, կատարման ընթացքը:

Ուշագրավ է, որ Արարատ Միրզոյանի Մոսկվա այցին զուգահեռ, Բրյուսել է մեկնել Բաքվի արտգործնախարար Բայրամովը: Մեկնումի այսպես ասած ֆորմալ առիթը Թուրքիայի և Սիրիայի ժողովուրդներին աջակցության վերաբերյալ քննարկում է, սակայն կասկած չկա, որ Բայրամովը Բրյուսելում կունենա թերևս քննարկումներ, որոնք առնչվում են կովկասյան ռեգիոնին և մասնավորապես հայ-ադրբեջանական հակամարտությանը: Ասել, թե Բայրամովի այցը այսպես ասած դեմարշ է Միրզոյանի մոսկովյան այցի դեմ, ակնարկ Մոսկվային, որպեսզի չլինեն Ադրբեջանի «քիմքին» անհաջող պայմանավորվածություններ Երևանի հետ, կլինի գուցե չափազանցություն, սակայն նշմարելի էր նաև, որ Բաքուն այնքան էլ գոհ չէր Ռուսաստանի արտգործնախարարի Ադրբեջան կատարած այցից, որ տեղի ունեցավ փետրվարի 27-28-ին:

Միաժամանակ, Արարատ Միրզոյանի Մոսկվա այցից առաջ տեղի է ունեցել Պուտին-Ալիև հեռախոսազրույց՝ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ: Դատելով դրա մասին Կրեմլի հաղորդագրությունից, Մոսկվային հետաքրքրողը Կովկասում կայունությունն է: Ինչպես հայտնի է, Ադրբեջանն է այն պատրույգը, որից կարող է «բռնկվել» ռեգիոնալ անկայունություն, քանի որ միայն Բաքվի քաղաքականությունն է պարունակում նկատելի ագրեսիվ բնույթ: Ասել, թե Ալիևը ունի այդ անկայունության հարցում մեծ շահագրգռություն, թերևս այդքան էլ աներկբա չէ: Ալիևը կարող է ունենալ լոկալ ագրեսիայի շահագրգռություն, երբ Հայաստանից կամ Արցախից կպոկի հերթական մի կտոր: Բայց, ամբողջ հարցն այն է, որ միջազգային իրադրության գերլարումը ստեղծում է իրավիճակ, երբ ցանկացած լոկալ ագրեսիա կարող է վերածվել արդեն անկառավարելի մեծ պայթյունի, քանի որ Կովկասը դիտարկվում է Ռուսաստանի և Իրանի դեմ հարվածային գոտի, իսկ Մոսկվային ու Թեհրանին հարվածելու մոտիվները՝ ծավալվող համաշխարհային պատերազմում միայն ավելանում են: Ինչպես Երևանն է փորձում այդ նեղացող միջավայրում առավելագույն ճկունություն ապահովել որևէ մեծ կամ փոքր կորստի ռիսկ պարունակող լոկալ, թե մասշտաբային ապակայունացումից խուսափելու համար, այնպես էլ մեծ ապակայունացումից խուսափելու ջանք թերևս գործադրում է Բաքուն, բայց չթողնելով այդ ջանքի համատեքստում նորանոր կտորներ կորզելու ցանկությունը, որ փորձում է իրացնել Ռուսաստանի և Արևմուտքի միջև խաղալով: Այդ իմաստով, Հայաստանի արտգործնախարարի մոսկովյան այցի գլխավոր խնդիրը Բաքվի այդ ջանքը զրոյացնելն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում