Saturday, 10 06 2023
Արցախից 15 բուժառու ուղեկցողների հետ տեղափոխվել է Հայաստան
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Դավթաշենի դպրոցներից մեկի բակում փորձել են սեռական բնույթի բռնի գործողություն կատարել 9-ամյա երեխայի նկատմամբ
ԶՊՄԿ-ի աշխատակցին սպանած ադրբեջանցին ընդունել է իր մեղքը. կալանքը երկարաձգվեց․ Hetq
Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանին
Հորդորում ենք ՀՀ ԱՆ գործունեությունը չներկայացնել բացասական քողի ներքո․ հայտարարություն
Ադրբեջանի ԶՈւ-ն Կախակնի հատվածում կիրառել է ականանետ․ ՀՀ ՊՆ
Փրկարարները և պարեկները հայտնաբերել են անտառում մոլորված 73-ամյա քաղաքացուն
23:45
Լավրովը զրուցել է Թուրքիայի նոր արտգործնախարար Ֆիդանի հետ
ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
Գայանե Հակոբյանը գրառում է կատարել
«Ծխախոտի տուփեր փոխելը ժամանակ է պահանջում, մարդիկ պետք է իմանան, թե ինչ խաղի կանոններ են գործելու հունվարի 1-ից հետո»․ Թունյան
Պուտինը հայտարարել Է Ուկրաինայի հակահարձակման մեկնարկի մասին
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ԱՆ փոխնախարարը հանդիպել է Երևանի ու մարզերի խոշոր ԲԿ-ների ներկայացուցիչների հետ
22:00
Նիդերլանդները Վրաստանի թիվ 1 ներդրողն է
Պաշտպանն առանձնացրել է ատելության խոսքի տարածումը և ծայրահեղ բևեռացումը
Պետք է ճիշտ աշխատել ՌԴ-ի հետ, հակառակ դեպքում հավիտենական պատանդ կլինենք
ԱՄՆ դեսպանը Սյունիքում քննարկել է անվտանգային իրավիճակը
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՊՆ
21:10
Բայրամովը և Հոգանը քննարկել են Հայաստանի հետ բանակցությունների ընթացքը
Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով Երևանը թուլացնում է ՌԴ-ի ձեռքերը
20:50
ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 2,1 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին
Տոյվո Կլաարը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Սոչիում կայացել է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը
Հայաստանում օգոստոսին կբացվի Արբիտրաժային կենտրոն
Գայանե Հակոբյանը ընդունել է մեղքը և դատապարտվել
Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է. ՀՀ վարչապետը՝ ՌԴ նախագահին
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ կոչ են անում միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել ԼՂ

Ներխուժում Լոնդոնում Հնդկաստանի դեսպանատան տարածք. Նյու Դելին բողոք Է հայտնել Մեծ Բրիտանիային

Հնդկաստանը բողոք է հայտնել Մեծ Բրիտանիային այն բանից հետո, երբ մարտի 19-ին մի խումբ ցուցարարներ ներխուժել են Լոնդոնում Հնդկաստանի դեսպանատան տարածք և շենքի վրայից պոկել ազգային դրոշը։ Այդ մասին տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

Ինչպես այսօր հայտնում Է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը, մարտի 19-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի «բարձրաստիճան դիվանագետը» կանչվել է Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչություն, որտեղ «վճռական բողոք» են հայտնել «անջատողական և ծայրահեղական տարրերի ձեռնարկած գործողությունների դեմ»։

«Ներկայացվել Է պահանջ՝ բացատրել բրիտանական պահնորդական ծառայության լիակատար բացակայությունը, որն այդ տարրերին թույլ է տվել ներթափանցել դեսպանատան շենք: Այդ առնչությամբ հիշեցրել են Վիեննայի կոնվենցիայով Միացյալ Թագավորության կառավարության հիմնական պարտավորությունները: Հնդկաստանն անընդունելի է համարում Մեծ Բրիտանիայի կառավարության անտարբերությունը Մեծ Բրիտանիայում Հնդկաստանի դիվանագիտական ​​շենքերի և անձնակազմի անվտանգության նկատմամբ», – ասված է Հնդկաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Գերատեսչությունը նշել է, որ Հնդկաստանն ակնկալում է, որ Լոնդոնը կձեռնարկի անհապաղ քայլեր միջադեպին մասնակցած յուրաքանչյուր անձի բացահայտման, ձերբակալման և դատական հետապնդման համար, ինչպես նաև խիստ միջոցներ կձեռնարկի նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար։

Լոնդոնում Հնդկաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչության դեմ ակցիան կազմակերպել են Հնդկաստանի Փենջաբ նահանգի տարածքում անկախ սիկհական պետության՝ Խալիստանի ստեղծման կողմնակիցները. Փենջաբի բնակչության մեծամասնությունը կազմում են սիկհիզմի հետևորդները:

Սիկհ համայնքի որոշ ներկայացուցիչների հակահնդկական ելույթները Մեծ Բրիտանիայում սկսվել են այն ​​բանից հետո, երբ հնդկական ոստիկանությունն ակտիվ գործողություններ է սկսել «Վարիս Փենջաբ Դե» («Փենջաբի ժառանգներ») խալիստանամետ խմբավորման և դրա առաջնորդ Ամրիթպալ Սինգհի դեմ:

Ինչպես այսօր հայտնել Է NDTV հեռուստաալիքը, այդ խմբավորման տասնյակ կողմնակիցներ են ձերբակալվել անցած հանգստյան օրերին: Ըստ այդ տեղեկատվության՝ Սինգհը թաքնվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում