
ԱՄՆ վարչակազմը չի համաձայնի Ուկրաինայում զինադադարի կոչին, եթե դա տեղի ունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպումից հետո։
Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Նրա խոսքով՝ զինադադարը կարող է Ռուսաստանի ղեկավարությանը ավելի շատ ժամանակ տալ նոր հարձակման նախապատրաստվելու համար։