Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ռուսաստանը փորձում է մի կողմից չփչացնել հարաբերությունները Անկարայի ու Բաքվի հետ, մյուս կողմից՝ խուսափել Արցախում պատասխանատվությունից

Հինգշաբթի երեկոյան հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:

Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը «քննարկել են գործնական միջոցները՝ ուղղված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հայտնի եռակողմ հայտարարություններին համապատասխան Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանը»:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում տրանսպորտային-լոգիստիկ և տնտեսական կապերի զարգացման հարցերի շուրջ, ասված է հաղորդագրությունում:

Ավելի ուշ նույն հաղորդագրությունը տարածել է ադրբեջանական կողմը:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Եվրամիության կողմից ընդունված բանաձևերը,որոնք հօգուտ Բաքվի չեն, մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը հակված կլինի գնալ ռուսական միջնորդությամբ կարգավորմանն ու Մոսկվայի հովանու ներքո խաղաղության պայմանագրի կնքմանը։

Ըստ մեր զրուցակցի՝ նույն սցենարով կգնա նաև Հայաստանը.«Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ռուսական դիրքորոշում, քաղաքական հայացքներ ունեցող սուբյեկտ է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի ու Ռուսաստանի միջև վերջին շրջանում առկա հռետորաբանությունը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը կառավարության վերջին նիստի ընթացքում հայտարարեց, որ եթե Ռուսաստանն ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չէ ապահովել արցախահայերի անվտանգությունը, ինչն ամրագրված է նոյեմբերի 9-ի համաձայնագրում, ապա հենց ինքը պետք է դիմի ԱՄԿ Անվտանգության խորհուրդ։ Դրան հաջորդեց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի բավականին նյարդային արձագանքն առ այն, որ ՌԴ պարտավորությունները հստակ ամրագրված են նոյեմբերի 9-ի համաձայնագրում։ Ռուս դիվանագետը նաև ընդգծել է, որ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները պաշտոնական Մոսկվան դիտարկում է որպես «հոկտեմբերին Եվրամիության հովանու ներքո անցկացված Պրահայի գագաթնաժողովում վերցված գծի շարունակություն». – «Այդ պատճառով էլ Հայաստանի ղեկավարության խղճին ենք թողնում Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը երրորդ կողմի վրա բարդելու փորձերը»։

Անդրադառնալով վերը նշվածին Անդրիաս Ղուկասյանն ասաց. «Իսկապես վիճակը լարված է։ Արցախում այս օրերին ադրբեջանական զորքերի կուտակում է առկա։ Եվ այս կոնտեքստում արդիական է հարցը, թե որն է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումն այս ամենի նկատմամբ։ Բնականաբար առաջանում է նաև երկրորդ հարցը։Եթե Ռուսաստանն ի վիճակի չէ կամ ցանկություն չունի, իր պլանների մեջ չի մտնում հայերի պաշտպանությունը, այդ դեպքում ի՞նչ պետք է անի հայկական կողմը։ Ակնհայտ է, որ պետք է խնդիրը հանձնի ՄԱԿ Անվտանգության խորհրդին։ Այսինքն՝ այս դեպքում այդ հռետորաբանությունը յուրահատուկ կամ արտասավոր չէ»,-նկատեց նա։

Ղուկասյանի խոսքերով՝ ռուսական կողմի արձագանքն էլ այն է, որ դա հակասում է ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչը ևս հասկանալի է. «Այս իրավիճակում Ռուսաստանը փորձում է իր հարաբերությունները մի կողմից չփչացնել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, մյուս կողմից՝ հեռու մնալ պատասխանատվությունից՝ հնարավոր բացասական սցենարների դեպքում»։

Դիտարկմանը, թե նկատելի է, որ ի տարբերություն Ադրբեջանի, Թուրքիան մեղմացրել է իր հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ, քաղաքագետը պատասխանեց.«Չեմ կարծում, որ դա էական փոփոխություն է։ Մայիսի 14-ին պետք է Թուրքիայում ընտրություններ լինեն, որից հետո, իմ կանխատեսումն այն է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարզապես իրեն կհայտարարի Թուրքիայի ղեկավար՝ անկախ նրանից, թե ինչ կլինեն ընտրությունների արդյունքները»։

Ըստ մեր զրուցակցի՝ Թուրքիայում այնքան խորն են իշխանության չարաշահման խնդիրները, որ իշխող քաղաքական ուժը պարզապես չի կարող ընտրություններով իշխանությունը զիջել ընդդիմությանը.«Եվ իշխանության յուրացումը Թուրքիայում գրեթե անխուսափելի է»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում