Wednesday, 22 03 2023
Ուղիղ․ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան
ԵԽԽՎ հանձնաժողովը հայտարարություն է ընդունել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման վերաբերյալ
16:15
ԵՄ-ի երկրները 2022 թ. 15,6 մլրդ եվրո են ծախսել Ադրբեջանից գազ գնելու վրա
«Գոյ» թատրոնը ոչ միայն չի փակվում, այլև թատրոնի համար ստեղծվում են աննախադեպ բարենպաստ պայմաններ. Արա Խզմալյան
Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը կազմում է 50,096
Տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումն անվճար է բոլորի համար. մասնագետների հորդորն է չհետաձգել հետազոտությունները
15:40
Եղանակը աշխարհում – Մարտ 23, 2023
15:35
Ճապոնիայի վարչապետը Կիևին խոստացել է 470 միլիոն դոլարի անհատույց օգնություն
Ռուսաստանը փորձում է հերթական ցեղասպանությանը ենթարկել հայ ժողովրդին
Փաստաբան Լևոն Գևորգյանը ձերբակլվել է
Պրոցեսը պետք է ամբողջությամբ տեղափոխել արևմտյան հարթակ՝ Մոսկվայից հեռու
Ադրբեջանի ագրեսիվ վարքի վերաբերյալ Մհեր Մարգարյանի նամակը ՄԱԿ-ում հրապարակվել է որպես պաշտոնական փաստաթուղթ
Արևմուտքի պատասխանը Չինաստանի նախագահի Մոսկվա այցին
Վարչապետին ներկայացվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի 2022թ. կատարողականը
Մենք պետք է հասնենք խաղաղության՝ ի հեճուկս Ադրբեջանի մղումների. Վահագն Ալեքսանյան
14:30
Ucom-ն առաջարկում է միանալ շարժական ինտերնետի նոր՝ uDrift 3500 սակագնային պլանին
Վարորդը չի ենթարկվել «կանգ առ» հրահանգին. 26-ամյա պարեկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան ընկել է ձորը, վարորդը մահացել է
14:12
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բացահայտվել է կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի երկուական դեպք
«Հայոց օր» ԱՄՆ-ում
Տրանսֆերային գնագոյացման կարգավորումներում կատարվել են մի շարք փոփոխություններ. ՊԵԿ
Մոլորության և անփութության արդյունքո՞ւմ էր մոլորված զինծառայողը դարձել գերեվարված
ՍԱՏՄՆ-ն կասեցրել է «Դումիկյան եղբայրներ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը
Լուրերի օրվա թողարկում 14:00
14:01
Սերբիայի և Կոսովոյի առաջնորդները համաձայնել են ԵՄ խաղաղության ծրագրին
Ալիևի արածը մանր վրեժխնդրություն է, ավելի լուրջ ու վտանգավոր են Իրանի շուրջ զարգացումները
13:58
Հեղուկ գազի արտահանումը ԱՄՆ-ից ԵՄ կրկնապատկվել է
«ԻՆՏԵԳՐՈՒՄ» եզրույթը մեր պարագայում նշանակում է կամավոր կապիտուլյացիա
Ուղիղ եթերի ժամանակ Սոլովյովի հյուրն ուշագնաց է եղել

«Հայերը հյուրընկալ են». Նովրուզի տոնին ընդառաջ իրանցի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան նվազել է

Նովրուզը իրանական օրացույցների Ամանորի և համապատասխան ավանդական տոնակատարություններն են։ Նովրուզը նաև կոչվում է «պարսկական Ամանոր» ։

Նովրուզը նշվում է իրանական, աֆղան և քուրդ ժողովուրդների և հարակից մշակութային մայրցամաքի կողմից և տարածվել է բազմաթիվ այլ աշխարհամասերում:Նովրուզը նշվում է գարնան առաջին օրը և իրանական օրացույցի տարվա սկիզբը։ Այն տոնվում է աստղագիտական գարնանային գիշերահավասարի օրին, ինչը սովորաբար տեղի է ունենում մարտի 21-ին կամ նախորդ/հաջորդ օրը: Սակայն միայն գիշերահավասարին չէ, որ նշվում է տոնը: Տոնակատարությունները սկսվում են գիշերահավասարին նախորդող երեքշաբթի օրը (Չահարշանբե սուրի) և տևում, նոր տարվա օրվանից սկսած, 13 օր (Սիզդահ բեդար): Նովրուզը թարգմանվում է որպես «նոր օր»: Այն զրադաշտական ծագում ունի և ավելի քան 3 հզ․ տարվա պատմություն:Նովրուզին նախորդող չորեքշաբթի օրը ընտանիքները հավաքվում են միասին՝ կրակի վրայով թռչելու համար: Այստեղ նույնպես արտացոլվում է տոնի խորհրդաբանական իմաստը՝ մարդը թռչում է կրակի վրայով՝ անցնող տարին թողնելով ետևում: Նովրուզը նաև բարեկամներին հյուր գնալու ժամանակ է, երբ հարազատները նվերներ են փոխանակում և թեյախմություն կազմակերպում: Իրանցիների համար գարունը նաև մաքրություն անելու ժամանակ է: Նրանք սովորաբար լվանում են իրենց գորգերը և ձմռան փոշուց մաքրում ողջ տունը:

Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ իրանագետ Վարդան Ոսկանյանը նշեց, որ այն իրենից ենթադրում է ամանորյա տոնակարություն և նշվում է դեռ միջնադարից: Արմատներով տոնը չափազանց հին է, ծիսակարգում պարունակում է նաև մինչ իսլամական Իրանի հավատալիքների բազմաթիվ տարրեր:

«Տոնակատարությունը շատ հետաքրքիր և ուրախ է անցնում: Իրանցիներն այցելում են միմյանց տներ, շնորհավորում են: Նովրուզի տոնական սեղանը կոչվում է հաֆթսին, այն պետք է ունենա 7 բաղկացուցիչ, որը սկսվում է պարսկերեն սին տառով: Շատ դեպքերում իրանական Նովրուզի տոնական սեղանը նման է մեր զատկական տոնական սեղանին: Սեղանին լինում են բարեբերությունը խորհրդանշող ուտեստներ, դրվում է դրամ, քացախ և այլն»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

Տոնակատարությունը տևում է մինչնովրուզյան շրջան և Նովրուզից հետո ընկած մինչև 13-րդ օրը, որը հայտնի է «սիզդահ բեդար» անունով: Այս ընթացքում իրանցիները պարտադիր տոնակատարությունների շրջափուլը ավարտում են բնության գրկում: Իրանագետը նշեց, որ շատ տարածված են ճամփորդությունները:

«Իրանցիներից շատերը նախընտրում են Հայաստանը: Դա շատ կարևոր է Հայաստանի համար զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից:

Հայաստանն էլ իրանցիներին շատ լավ է ընդունում: Տարբեր գերատեսչությունների կողմից մի շարք միջոցառումներ են կազմակերպվում հենց իրանցիների համար: Իրանցիներից շատերը նախընտրում են Հայաստանը նախ նրա համար, որ մոտ երկիր է, դրանից բացի, իրենց դուր է գալիս հայերի հյուրընկալ մոտեցումը: Իհարկե, կան փոքրիկ խնդիրներ, բայց ընդհանուր տպավորությունը դրական է»,-ասաց Վարդան Ոսկանյանը:
Իրանցիներն իրենց տոնական օրերին նախընտրում են շատ ճամփորդել,սրանով է պայմանավորված զբոսաշրջիկների մեծ հոսքը:Մեզ հետ զրույցում Ֆրիդան, ով երկար ժամանակ է արդեն ինչ ապրում է Հայասատնում, նշում է որ մեծամասամբ նախընտրում են երկրից դուրս գալ, քանի որ իրենց մոտ շատ բաներ արգելված են.

«Առաջինն այն է, որ շատ բաներ արգելված են մեր երկրում, օրինակ համերգները:Իհարկե լինում են համերգներ, բայց կանայք չեն կարող մասնակցել: Այդ իսկ պատճառով մեր աստղերը այստեղ են համերգներ տալիս: Բացի այդ Հայաստանը մոտ է մեզ, իսկ մենք սիրում ենք տոները երկրից դուրս նշել:

Այս տարի իրանական Ամանորը՝ Նովրուզը, նշելու համար Հայաստան այցելած իրանցիների թիվը էապես նվազել է: Թեև պաշտոնական տվյալներ դեռ չկան, սակայն նախորդ տարիների համեմատությամբ այս տարի Նովրուզի օրերին Երևանի փողոցներում ավելի քիչ իրանցիներ են նկատվում:

Զբոսաշրջային գործակալություններից հաստատեցին այս տեղեկությունը:

Մեզ հետ զրույցում զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները նշում էին, որ էապես նվազել է Հայաստան այցելած իրանցիների թիվը:

Տուրիզմի հայկական ասոցացիայի տվյալների համաձայն, 2018 թվականին 2017-ի համեմատ Հայաստան ժամանած իրանցիների ընդհանուր թիվը նվազել է շուրջ 27 տոկոսով:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը որպես նվազման հիմնական պատճառ նշում է Իրանում ստեղծված տնտեսական իրավիճակը՝ պայմանավորված ամերիկյան պատժամիջոցներով:

«Ընդհանուր առմամբ, եթե մենք փորձենք հիմնական պատճառը դիտարկել, ապա ակնհայտ է, որ թիվ մեկ պատճառն Իրանի ներսում տնտեսական որոշակի դժվարություններն են՝ կապված ամերիկյան պատժամիջոցների հետ: Դրա հետևանքով իրանական ռիալը դոլարի նկատմամբ արժեզրկվել է, ինչը, բնականաբար, կրճատում է միջին վիճակագրական իրանցու՝ արտասահման այցելելու հնարավորությունները»,- ասում է Վարդան Ոսկանյանը:

Զբոսաշրջության պետական կոմիտեի տվյալներով՝ 2017 թվականին Հայաստան էր այցելել 220 հազար իրանցի զբոսաշրջիկ՝ 2016 թվականի համեմատ 16 տոկոսով ավելի: 2017 թվականին նաև աճել էր Նովրուզի օրերին օդային ճանապարհով Հայաստան այցելած իրանցիների թիվը: 2017 թվականին Նովրուզի տոնի ընթացքում՝ մարտի 15-ից մինչև ապրիլի 4-ը, «Զվարթնոց» օդանավակայանով Իրանից Հայաստան էր եկել 8100 ուղևոր:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում