Sunday, 26 03 2023
Բայրամովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույցում են ունեցել
Սեռով պայմանավորված հղիության ընդհատումներ. Պատճառներն ու հետևանքները
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
«Եթե քո բիզնեսը համացանցում չկա, ուրեմն այն ընդհանրապես չկա». Հայաստանում էլեկտրոնային առևտրի թվերը գնալով աճում են
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ․ ԱՀ ՆԳՆ
14:45
Աֆրիկայում 190 մլն երեխա չունի մաքուր ջրի հասանելիություն
14:30
Hyundai-ն և Kia-ն ետ են կանչում ԱՄՆ-ում վաճառված 570 հազար ավտոմեքենա
14:15
ԵՄ-ն գործարկել Է անօրինական միգրանտներից պաշտպանվելու երկու նախագիծ
Պատերազմի ժամանակ Իսրայելն օգնեց Ադրբեջանին, Իրանը վտանգ է տեսնում՝  եկել է փոխհատուցման պահը
13:50
Ռուսաստանի «Mercedes»-ի գործարանում չինական «Hongqi» պրեմիում ավտոմեքենաներ կարտադրվեն
Մենաշնորհից զրկվող պետության խանդի դրսևորում է. ՌԴ-ն գնում է մանիպուլյացիաների ճանապարհով
Ղազախստանը կսահմանափակի դեպի Ռուսաստան «զուգահեռ ներմուծումը»
Դեմենցիայի կանխարգելման ազգային պլան է մշակվել․ նպատակն է՝ ունենալ ավելի առողջ ծերացող բնակչություն
Կրեմլի աշխատակիցներից պահանջել են ազատվել iPhone-ից
Հայաստանի բրենդը և քաղաքական ճգնաժամը՝ կողք-կողքի
Մոսկվայում մինչև տարեվերջ պլանավորում են գործարկել էլեկտրաբուսների 29 երթուղի
12:30
Հայտնի Է աշխարհի ամենամեծ ժողովրդականություն վայելող երգիչը
Գործազրկության ցուցանիշների նվազմանը զուգահեռ, մարդիկ դեռևս գոհ չեն տնտեսական աճից և աշխատաշուկայից
Ռելոկանտները աղբ են հավաքում Դիլիջանում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն պլանավորում են բազմամիլիարդանոց ներդրումներ կատարել SpaceX-ում
Երգիչ, դերասան, բարեգործ` Շառլ Ազնավուր
11:15
Գերմանիան ներգրավվել է ռուս-ուկրաինական պատերազմում. Սաքսոնիայի վարչապետ
Հայերի դերը Առաջին աշխարհամարտում
10:45
Հունաստանի վարչապետը մայիսին ընտրություններ է հայտարարել՝ երկաթուղային վթարից հետո տիրող դժգոհության ֆոնին
Արաբական երկրներից կարող ենք մեծ ռեսուրսներ բերել Հայաստան
Կապան-Աղվանի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած
Եթե դրամ-ռուբլի հավասարության ռեժիմով ենք աշխատելու, ապա դա ավելի ձեռնտու է. ռիսկեր գրեթե չկան
Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են
Այս ամենի հետևում կան նաև քաղաքական նպատակներ․ ուսական դպրոցներ բացենք, որ ով գնա այդ դպրոցներ  
09:45
Հնդկաստանը 12 մլրդ դոլարի օդանավակայաններ կկառուցի

«Եթե վատ տրամադրություն ունեք, ավելի լավ է կարպետին չմոտենաք». գորգագործությունն ազգային մշակույթի կարևոր մաս

Գորգագործությունը հայկական արվեստի ավանդական ճյուղերից է և հայկական մշակույթի խորհրդանիշներից մեկը։ Ծագումը թվագրվում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակների ընթացքում՝ ինչը փաստում են պեղումների ընթացքում հայտնաբերված աշխատանքային գործիքները, գործվածքները, դրանց մնացորդները։

«Եթե վատ տրամադրություն ունեք, ավելի լավ է կարպետին չմոտենաք, վատ լիցքերը մատների օգնությամբ փոխանցվում են գորգին»,-ասում է գորգագործ Տիրուհի Ղալաչյանը։

Ժամանակին չկար հայի տուն, որ դազգահ չունենար, կանայք կիսվում էին գորգագործության գաղտնիքներով, իրար թելադրում գորգերի քարտեզները։

Հայ գորգագործ վարպետները ավանդաբար օգտագործում էին կրկնակի հանգույցներ, որը յուրահատուկ հայկական տեխնոլոգիա է, ինչը գորգին երկար կյանք է հաղորդում, և Իրանում դա անվանում էին «Արմանի Բաֆ», ինչը թարգմանաբար նշանակում է հայկական հանգույց։

Հայ առևտրականները գորգերը վաճառում էին թե՛ արևելքում, թե՛ արևմուտքում և թե՛ հեռավոր Հնդկաստանում: Հայկական գորգերը հասել են Մոսկվա և Մարսել, Հոլանդիա և Վենետիկ։

Թամարա Սարիբեկյանը 25 տարվա դադարից հետո այսօր կրկին նստած է դազգահի մոտ, ծնունդով Արծվաշենից կինը պատմում է, որ գորգագործությունը սովորել է դեռևս մանուկ հասակում. «Մեր գյուղում այդպիսի կին չկար, որ գորգագործությամբ չզբաղվեր, փոքր էի և միշտ գնում էի նրանց կողքին նստում ու սկսում կրկնել շարժումները, այդպես սովորեցի գորգագործության արվեստը»։

Այսօր այդ արվեստի ճյուղը նորովի է շունչ առել. «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամը և՛ Երևանում, և՛ մարզերում կազմակերպում է դասընթացներ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ այդ արվեստին։

«Բոլոր ցանկացողներին՝ անկախ սեռից, տարիքից, գորգագործության ունակություններից, ընդունում ենք և զրոյից սովորեցնում», ասում է «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի մշակութային ծրագրերի կազմակերպիչ Դիանա Հովհաննիսյանը։

Մասնագետների օգնությամբ նրանք սովորում են գորգը քարտեզագրելու և ճիշտ հանգույցներ անելու գաղտնիքները։

«Սկսում ենք հիմքից և հասցնում մինչև այն կետը, երբ բոլորը ավարտում են իրենց գորգերը, ժողովրդական ավանդական տարբերակով կտրում ենք գորգերը, մշակում ենք և մեծ արարողությամբ հանձնում նրանց», ասում է Դիանա Հովհանիսյանը։

«Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի հիմնադիր Լևոն Դեր Բեդրոսյանը նշում է, որ 6-7 տարի առաջ են սկսել Արագած գյուղից, ապա աշխատանքը ձնագնդիկի պես մեծացել և հասել է Երևան։

«Մեր նպատակը կայծ տալն էր, մանավանդ երեխաների մոտ,  ցանկանում ենք բերել այդ հետաքրքրությունը ավանդական արվեստի ճյուղի հանդեպ, փորձում ենք անել այնպես, որ նրանք սիրով կատարեն իրենց աշխատանքը, և դա հետագայում օգտագործեն նաև գումար վաստակելու համար»։

Երեխաների պատրաստած գորգերի համար հիմնադրամը նաև հատուկ ցուցահանդեսներ է կազմակերպում,  և դրանք վաճառքի են դրվում, որից ստացված հասույթը գնում է հենց երեխաներին։

Դեռ վաղ միջնադարից Հայաստանում գորգերը համարվում էին մեծ պահանջարկ  ունեցող իրեր. դրանք փռում էին հատակին, կախում պատերից և  օգտագործում որպես ծածկոց։ Գորգը նաև հարս գնացող աղջիկների անբաժանելի մասն էր։

«Հիմա էլ ավանդույթը շարունակվում է, ես իմ աղջկան ամուսնացնեմ ամոթ կլինի գոնե 1 հատ իմ ձեռքի գործած գորգից չտամ», ասում է արդեն 15 տարի գորգագործությամբ զբաղվող Սաթիկ Կիրակոսյանը։

Հայկական բարձրորակ գորգերը պայմանավորված են եղել նաև հայկական լեռնաշխարհում եղած «բալբաս» տեսակի ոչխարի բրդով, որն ուներ հատուկ որակ և փայլ; Արևմտյան Հայաստանում լայն տարածում ուներ նաև անգորական այծի բուրդը:

Հայկական գորգերը այսօր մեծ պահանջարկ են վայելու երկրի սահմաններից դուրս. ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում, Լիոնի եկեղեցում հենց մեր՝ հայկական գորգերն են հատակին փռված։

Որոշ հինավուրց հայկական գորգեր մինչև այսօր պահպանվել են։ Ամենահին հայկական գորգը՝ «Եռախորանը», որը թվագրվում է 1202 թվականին, պահվում է Վիեննայի թանգարանում։ Այլ ուշագրավ գորգերից են «Անահիտ» (14–րդ դար), և «Գուհար»(1680 թվական), որոնց վրա հայերեն արձանագրություններ են արված։

Աշխատանքը գորգի հետ բավական դժվար է, բայց գորգագործ կանայք երբեք չեն բողոքում դրանից. «Սիրում եմ և աշխատում եմ սիրով, այստեղ մենք մեր հանգիստն ենք գտնում», ասում են նրանք։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում