Friday, 19 04 2024
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու

Մարտի 19-ի երեկոյան մեր երկրին մոտենում է հաջորդ ցիկլոնը. ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկայում

Ներկա պահին մեր երկիրը գտնվում է ցիկլոնի ազդեցության գոտում, գրեթե բոլոր մարզերում առկա են տեղումներ հիմնականում անձրևի, շատ բարձրլեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձյունախառն անձրևի տեսքով: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Վաղը ցիկլոնի ուժը թուլանում է և պահպանվում է միայն Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերում, մյուս հատվածներում հիմնականում տեղումների դադարեցում կլինի, բացառությամբ առանձին կետերի, որտեղ հնարավոր է օրվա ընթացքում կարճատև անձրև լինի: Իսկ մարտի 19-ի կեսօրից հետո դեպի երեկո մեր երկրին մոտենում է հաջորդ ցիկլոնը Միջերկրական ծովից և արդեն 19-ի երեկոյան ժամերին, 20-ին, 21-ին, 22-ին մենք գտնվելու ենք այդ ցիկլոնի ազդեցության գոտում, և տեղումները նորից հանրապետության տարածքում կվերսկսվեն»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է օդի ջերմայն ֆոնին, ապա Գագիկ Սուրենյանն ասաց, որ օդի ջերմաստիճանը նախորդ տասը օրերին անոմալ բարձր է եղել մեր հանրապետության տարածքում: «Մոտ 7-ից 10 աստիճանով կլիմայական նորմայից բարձր է եղել, ներկա պահին ունենք օդի ջերմաստիճանի անկում և առաջիկա օրերին ջերմաստիճանն առանձնապես չի փոխվելու, ունենք առանձին օրերին մի փոքր բարձրացում, մի փոքր նվազում»,- ասաց նա:

Գագիկ Սուրենյանը նշեց, որ գյուղատնտեսական առումով որևէ վտանգավոր բան չկա դեռ, ամեն ինչ նորմայի սահմաններում է: «Ծիրանենու ծաղկում է գնում Արարատյան դաշտում, հատկապես մինչև ամսի 23-ը արդեն կունենանք համատարած ծաղկում Արարատյան դաշտում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է մարտ ամսվա ընդհանուր տեղումներին, ապա նա նշեց, որ ներկա պահին տեղումները դեռևս հանրապետությունում ընդամենը նորմայի 20-ից 60 տոկոսն են կազմում, առաջիկա օրերին ևս կանխատեսվում է, որ տեղումները կլինեն նորմայի սահմաններում: Ապրիլի վերաբերյալ դեռ տեղեկություններ չկան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում