Thursday, 28 03 2024
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը

Ուշացած և ոչ բավարար քայլ. ՀՀ իշխանությունները պետք է արգելեն նաև ռուսական քարոզչամեքենայի գործունեությունը Հայաստանում

Հայաստանում կան պետական մարմիններ, որոնք լիազորված են կայացնել համապատասխան որոշումներ՝ օրենսդրության հիման վրա: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանում «անցանկալի անձ» հայտարարված մարդկանց մասին հարցին:

Նշենք, որ լրագրողը նաև առաջարկեց հրապարակել ամբողջական ցանկ` այն մարդկանց անուններով, որոնց արգելված է Հայաստան մուտք գործել, որտեղ նաև նշված կլինեն այդ որոշման պատճառները։

«Սա հարցի իրավական մասը, իսկ եթե ավելի գլոբալ, ապա Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի ակնկալել հարգանք իր նկատմամբ։ Հայաստանն իրավունք ունի նաև իր ինքնիշխան գործիքակազմը կիրառել իր շահերի դեմ ոտնձգությունները կանխելու համար։

Ասում եք՝ այսինչ մարդը բավականին հայամետ է: Եթե որևէ մեկն ասում է՝ Հայաստանի կառավարությունը միջանցք է խոստացել, թող տա: Ասում էին՝ մենք գիտենք, որ խոստացել է, հարյուր տոկոսով: Այդ մարդիկ պարտավոր են Հայաստանի նկատմամբ ունենալ հարգանք, այդ թվում` ժողովրդի կողմից ընտրված իշխանության նկատմամբ։

Դուք ասում եք՝ որոշ մարդիկ չեն կարողանում Հայաստան մուտք գործել, տարբեր երկրների քաղաքացիներ կան: Եթե նրանք Հայաստանի նկատմամբ իրենց արածի մի տոկոսը անեին այն երկրների նկատմամբ, որտեղ ապրում էին, իրենց տուն չէին կարողանա մտնել առանց վիզայի»,– շեշտեց Փաշինյանը։

Հիշեցնենք` օրերս ռուս լրագրող և հրատարակիչ, «Նյուս Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովին թույլ չտվեցին մուտք գործել Հայաստան։ 2022 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին և Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին Հայաստանի կառավարությունն արգելել է մուտք գործել երկիր։

Հունվարին հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանությունները Հայաստանի համար անցանկալի անձ են ճանաչել Ֆրանսիայի «ՀՅԴ նոր սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանին:

Ամիսներ առաջ Հայաստանի համար անցանկալի անձ ճանաչվեցին ՀՅԴ մի քանի ղեկավարները (Մուրադ Փափազյան, Մասիս Աբրահամյան) և ՀՅԴ Հոլանդիայի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանը:

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը գտնում է, իշխանությունների այս որոշումը կարևոր փոփոխությունների ցուցիչ է.«Որովհետև մենք խոսում ենք ոչ թե լրագրողների կամ շարքային գործիչների մասին, այլ այդ անունները Կրեմլի առաջին ճակատի գաղափարախոսներն են, մարդիկ, ովքեր օրակարգ են ստեղծում։ Այն ատելության լեզուն, հակահայկական, հակապետական քարոզը, որն իրենք իրականացնում են ԶԼՄ-ներով և որի արձագանքներն անմիջապես երևում են Հայաստանում, նշան է, որ մեր թույլ, խոցելի, դեռևս չկայացած պետականությունը շարժվում է ճիշտ ուղղությամբ։ Պարզապես ինչպես սա, այնպես էլ շատ այլ բաներ անհրաժեշտ, բայց ոչ բավարար միջոցներ են»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Խզմալյանի՝ անհրաժեշտ է փակել ոչ միայն այդ անձանց մուտքը, այլ նաև նրանց լրատվամիջոցների եթերը Հայաստանում.«Ե՛վ Russia today»-ը և՛ «Sputnik»-ը, որն անխափան գործում է Հայաստանում, քանդում են մեր պետականության հիմքերն իրենց միջոցներով։ Դա անում են նաև անխտիր բոլոր ռուսալեզու հեռուստահաղորդումները՝ ընդհուպ մինչը հումորային ԿՎՆ-ը, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ծրագիրը։ Դրանք, այսպես կոչված, փափուկ իշխանության և կոշտ հակազդեցության գործիքներ են։ Ոչ միայն հայոց պետականության դեմ են ուղղված, այլ նաև հայոց լեզվի։Դրանք ժամանակին ստեղծվում, ռուսերեն հեռարձակվում էին, կրկօրինակվում էին, որպեսզի ցույց տային, որ մտավոր աշխատանքը, սրամտությունը կարող են գոյություն ունենալ միայն ռուսերեն և իբրև թե հայերենին խորթ են այդ նրբերանգները, մտավոր բարձունքները։

Այնպես որ այդ ամենը շատ լուրջ մշակված քաղաքականություն էր, որի դեմ պետք էր պայքարել շատ վաղուց։ Մենք կրկին ուշանում ենք. սա թեպետ անհրաժեշտ էր, բայց ոչ բավարար»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է ՀՀ ինքնիշխանությունն ու պետության արժանապատվությունը հարգել. «Տվյալ պարագայում վարչապետը ներկայացնում է Հայաստանը և ոչ ոք իրավունք չունի վարչապետին առանձնացնել պետությունից։ Այդ գործելաձևը ստորագույն դավադրություն է։ Մարգարիտա Սիմոնյանի արածն, օրինակ, պետության դեմ դիվերսիա է։ Հայկական ծագում ունենալն առավել պարտավորեցնող է և իրենք չպետք է աշխատեն օտար պետությունների գաղտնի ծառայությունների հրահանգով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Շիրինյանի՝ պետք է առավելագույնս խստացվի նման անձանց մուտքի հնարավորությունը Հայաստան.«Ոչ մի հայ հայկական պետության դեմ վայրահաչության իրավունք չունի, հակառակը՝ ունի պարտավորություն։ Եթե չեն ուզում, կարող են ուրիշ տեղ ապրել ու մոռանալ Հայաստանի մասին։ Հայկական ծագումը չի կարող դառնալ քայքայիչ աշխատանքի արդարացում։ Եվ հետո՝ ռսաստրուկները պետք է իմանան, որ Ռուսաստանից առաջ, Ռուսաստանի ժամանակ և Ռուսաստանից հետո Հայաստանը եղել է, կա ու պետք է լինի՝ որպես արարչագործության հայրենիք։ Իրենք պետք է ծնկաչոք խնկարկեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը»։

Դիտարկմանը՝ հենց այդ մարդիկ չե՞ն փչացնում հայ-ռուսական հարաբերությունները, մեր զրուցակիցն արձագանքեց.«Ռուսաստանը հակահայաստան է, նրանք փալաս գործիք են՝ մանիպուլյացիաների համար։ Ո՞վ են նրանք, որ կարողանան հարաբերություն փչացնել։ Ռուսաստանը իշխանությունն ուզում է Հայաստանի հետ լավ լինել ու նրանց շան տե՞ղ է դնում։ Այդ գործիքը պարզապես օգտագործվում է պետության դեմ։ Եվ առհասարակ անթույլատրելի է Հայաստանի բարձրագույն իշխանությունը պետականությունից անջատել»,-նկատեց նա։

Քաղաքագետը նաև նկատեց՝ իրենք ավելի վատն են, քան ցանկացած թշնամի.«Ընդհանրապես՝ կարգը պետք է խստացնել, որ ոչ ոք ռիսկ չանի Հայաստանի պետականության դեմ ելույթ ունենա, այն էլ այս ծանրագույն վիճակում։ Ասել եմ, կրկնում եմ՝ 44 օրյա պատերազմը ծնել է, կազմակերպել ու հրահրել Ռուսաստան կոչված մոնղոլ-թաթարական կազմավորումը, որի ստրուկները հենց այդ մարդիկ են։ Ծագումով հայ լինելը դեռ չի նշանակում հայ լինել։ Այդ հարցը պետք է բարձրացվի, եթե ծագումով հայ է՝ դա ընդամենը նախադրյալ է, ուրիշ ոչ մի բան։ Եթե տվյալ երկրի մշակույթը չի կրում, ծառայում է օտար պետության շահերին, իսկ նրանք ծառայում են բացառապես Ռուսաստանի շահերին,գողապետությանը, ապա լիարժեք հայեր չեն»։

Շիրինյանը նշում է՝ ՀՀ իշխանությունները ճիշտ, բայց ուշացած որոշում են կայացրել. «Ընդհանրապես այս իշխանություններն աշխատում են դանդաղ, ուշացումով, շոշափելով։ Ինչքան տրամաբանական ու հետևողական աշխատեն, այնքան իրենց արժանապատվությունը կբարձրանա նաև թշնամիների մոտ։ Եթե դու չես կարող քեզ հարգել, ուրիշները դա չեն անի։ Այժմ ճիշտ որոշում են կայացրել, բայց ցանկը քիչ է, պետք է մեծացվի»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում