Saturday, 01 04 2023
Արմավիրի Արշալույս բնակավայրում հայտնաբերվել է այրված, կիսամոխրացած, ինքնությունը չպարզված կնոջ մարմին
Ազգի ոտնահարված ոգին կենդանացնելու համար պետք է ուտել «կերակուրը», որը ժողովուրդն ինքը պատրաստել էր․ Բաբայան
Մեր բախտը բերել է, եթե Բաքուն փորձի միջանցք ստանալ՝ Իրանն առանց հապաղելու կհարվածի. Բեգիջանյան
ՊԵԿ-ը խուզարկություններ է իրականացնում Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ»-ում
Փաշինյանի այցը Գերմանիա դրական էր. համայնքը ողջունում է հարաբերությունների զարգացումը
Մասիսի նախկին քաղաքապետից կբռնագանձվի 15 անշարժ գույք, 5 շարժական գույք, 58 մլն 515 հազար 628 դրամ․ դատախազություն
Խուլիգանական փողոցային բոսյակին բնորոշ վարքագիծն ԱԺ-ում մերժելի է, անկախ նրանից թե որ թիմից է
13:15
Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին
«Ճամբարի» ընտրությունը անխուսափելի է․ այլընտրանքը՝ պետականության կորուստ
Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը ձերբակալվել են
Նշանավոր կոմպոզիտոր` Առնո Բաբաջանյան
Դատական համակարգը սպասում է ապրիլի 7-ին. «Ժողովուրդ»
Տեղ-Կոռնիձոր հատվածում Ադրբեջանի հետ իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ․ ԱԱԾ
11:45
ԱՄՆ Արկանզաս նահանգում տորնադոյի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ
11:30
Նավթի գներն աճել են
ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ձյուն, մառախուղ, մերկասառույց. ինչ վիճակ է ճանապարհներին
Սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով
ՏՏ ոլորտը գլոբալ խնդիրներ է ապրում․ 100․000-ից ավելի աշխատատեղ է կրճատվել ամբողջ աշխարհում
Ուրախ եմ, որ Հայաստանի ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Եթե ապօրինի գույքի վերադարձի գործընթացում համաձայնությամբ ակտ է կայացվում, այն ևս պետք է լինի թափանցիկ
Ադրբեջանը հրաձգային զենք և ՁՀՆ-7 նռնականետ է կիրառել. ԱՀ ՊՆ
Բիզնես պրոյեկտ է. Ունե՞նք հետազոտություն, որ ուսանողները վատ են սովորում, որովհետև համալսարանը Աբովյան փողոցի վրա է, ոչ թե Աշտարակում
Օնիկ Գասպարյանին կրկին կկանչեն քննիչ հանձնաժողով. «Ժողովուրդ»
«Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում ավտովթար է եղել․ ուղևորները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ
Աննա Վարդապետյանը կգա ընդդիմադիր պատգամավորի հետևից. «Ժողովուրդ»
Ռուսաստանը հրապարակել է Հայաստանի համար էլ ուշագրավ փաստաթուղթ
Ձյուն, մերկասառույց, մառախուղ․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Գեղարքունիքի մարզում 2023 թվականին նախատեսվում է կատարել 21 հազար հեկտար գարնանացան
00:30
Գալուզինը և Բյուլբյուլօղլուն քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները

Ընտանեկան բռնություն․ քողարկվող խնդիր Հայաստանում

Տղամարդու կողմից կնոջ նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնությունը շարունակում է մնալ խնդրահարույց։ Գենդերային կարծրատիպերը ընտանեկան բռնության պատճառ են դառնում։ Հայաստանում ընտանեկան բռնության հետևանքով  տարեկան մահվան նվազագույնը 10-15 դեպք է գրանցվում , որոնց մեծամասնությունը կանայք են։ Հանրապետությունում կատարված սպանությունների ⅓-ը ընտանեկան բռնության դեպքերն են։ Ընտանեկան բռնության, կանանց հանդեպ խտրականության մասին խոսել ենք հոգեբան Ծաղիկ Միաքյելյանի հետ։ Նրա խոսքով՝ հատկապես Հայաստանում ունենք մշակութային կոնտեքստ, որը սահմանափակում է կնոջ ինքնիշխանությունն ու ազատությունը. կնոջ համար ստեղծվում են վարքի շաբլոններ, կարծրատիպեր, պատկերացումներ։

«Շատ անգամ ոչ առողջ վարքագիծը մեկնաբանվում և ներկայացվում  է որպես հոգատարության դրսևորում, սակայն դրա տակ թաքնված է բռնարար վարքագիծ։ Հայաստանում հայրիշխանական համակարգը արական սեռի ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս ընտանիքում լինել գլխավորը ու երկրորդական դերում գտվող մարդուն պահել վերահսկողության տակ»,- նշեց հոգեբանը։

Խեղաթյուրված պատկերացումների և ֆիզիկական բռնությունն արդարացնելու պատճառներից է նաև լեզվամտածողությունը։ «Կինը բուրդ է, ինչքան ծեծես, այնքան կփափկի», «Մարդը զանգակ, կինը՝ բամբակ», «Եթե կնոջը չծեծեն, կիմանա, թե այրի է». նմանատիպ արտահայտությունները, և փոքր տարիքից բռնության դեպքերի և կանանց նկատմամբ խտրականության արդարացված դրսևորումների արդյունքում է, որ շատ հաճախ նույնիսկ կանայք են արդարացնում տղամարդկանց նման վարքագիծը։

Շուրջ 10 տարի բռնարարի հետ ապրած Լ. Սահակյանը պատմում է, որ նույնիսկ իր ծնողներն էին դեմ իր բաժանմանը, պատճառաբանելով, որ ամոթ է «ամուսնացած բաժանվածի» պիտակով ապրելը։

«Շատ դժվար օրեր եմ ունեցել, մտածում էի, թե խելագարվում եմ։ Նույնիսկ երեխաների ներկայությամ է բռնություն կիրառել։Բռնության հետքերը, կապտուկները հագուստով միշտ թաքցնում էի, որ դրսում, աշխատանքի վայրում չնկատեն»,- պատմում է նա։

Ամեն օր ծեծի և սպառնալիքների մթնոլորտում ապրող կանայք հիմնականում դժվարությամբ են բաժանման որոշում կայացնում։ Հոգեբանի մեկնաբանմամբ խնդիրը հիմնականում սոցիալական է։

«Հասարակության վերաբերմունքը ամուսնալուծված կանանց հանդեպ մեծամասամբ բացասական է։ Բացի դրանից կա վախ կնոջ ծնողների կողմից չընդունվելու և մերժված լինելու։ Խոսքը վերաբերում է ոչ միայն ֆինանսական, այլև հոգեբանական աջակցությանը»,- նշեց հոգեբանը։

Ֆիզիկական բռնությունից բացի կարևոր ու տարածված խնդիր է հոգեբանական բռնությունը, որը հիմնականում հիմք է դառնում հետագայում նաև ֆիզիկական բռնության։ Կնոջ ազատությունը սահմանափակելը, վերահսկելը, անընդհատ ներկայությունը, վիրավորելը, սպառնալը, քննադատելը բացասական ազդեցություն են ունենում հոգեկանի վրա, որը և հոգեբանական բռնությունն է։

«Երբ մարդուն ստիպում են անել այն, ինչն իր ցանկություններին դեմ է և նա դա անում է տհաճությամբ, կարող ենք հստակ արձանագրել, որ տեղի է ունենում հոգեբանական բռնություն։ Վերահսկողությունն ու ազատության սահմանափակումը բռնարարի կողմից վերագրվում է շատ սիրելուն և խանդին, սակայն իրականում տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան հոգեբանական բռնություն»,- հավելեց հոգեբանը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում