Monday, 27 03 2023
12:00
Ճապոնիան Ռուսաստանի հետ համատեղ կշարունակի գազի արտահանումը
11:55
Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը բխում է Թուրքիայի պետական շահերից
Էական – 14. Մարդկային եւ նյութական ռեսուրսների արդյունավետ կառավարումը՝ Հայաստանի հզորացման գրավական
Լրատվական հոսքից ինձ մոտ տպավորություն էր, որ 2500 սակուրա ենք գնել. Տիգրան Ավինյան
Մեկ շաբաթում արձանագրվել է թունավորման 12 դեպք
Երևանցիները շուտով կնկարվեն սակուրաների կողքին, կտեղադրեն սոցցանցերում․ Բեգոյան
11:20
Դարձի՛ր Ակբա բիզնես ակումբի անդամ
Հաշմանդամություն ունեցողների տեղաշարժի մատչելիությունը պետք է ապահովենք․ Ավինյան
Ալիևը կրկին առաջարկում է Բաքվում հանդիպում անցկացնել ԼՂ ներկայացուցիչների հետ
Ամոթ է, ուղղակի ամոթ է մեզ` բոլորիս, այս հարցը պետք է 2 շաբաթվա ընթացքում լուծվի. Ավինյան
Զվարթնոց գյուղի մոտ մեքենան բախվել է վահանակին․ վարորդը զոհվել է
Ուղիղ․ «Իմ քայլը» հիմնադրամի տնօրենն ամփոփում է 2022թ․ ծրագիրը
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշումը Վերաքննիչ քրեական դատարանը թողեց անփոփոխ
Տարադրամի փոխարժեք – Մարտ 27, 2023
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 27, 2023
Իսրայելի նախագահը կոչ է արել դադարեցնել դատական բարեփոխումների օրինագիծը. սպասվում է Նեթանյահուի հայտարարությունը
Հեղուկ գազի ներմուծումը Վրաստան աճել է
Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի
Վրաստանի քաղաքացիներն արտասահմանում ծախսել են 1,8 մլրդ լարի
Իսրայելի դատական բարեփոխումները քննադատելուց հետո պաշտպանության նախարարը պաշտոնանկ է արվել
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Մի շարք հասցեներում ջուր չի լինի
Մոսկվան այս փուլում խաղաղության համաձայնագրի նոր տարբերակ չի առաջարկի. պայմանագիրը հեռու է անգամ ձևավորվելուց
Դեռ շատ անելիք ունենք մեր երկրում սպորտային բժշկության զարգացման առումով․ նախարար
Թուրքիա այցելուների թվով առաջատարը Ռուսաստանն է՝ 227․965 մարդ
Սիսիան և Անի համայնքներում ՔՊ-ն հաղթել է
Քննիչ հանձնաժողով չներկայանալու դեպքում տվյալ անձին սպառնում է քրեական պատասխանատվություն․ Մովսես Հակոբյանն ու մյուսները չեն կարող չներկայանալ
Սիսիանում «ՔՊ»-ն հավաքել է 63,5% ձայն. Սիսիանի «ՔՊ» թեկնածու
Հայաստանում իրավունք չունենք կառուցելու 1200 մեգավատտ հզորության ատոմային բլոկ․ կդառնանք երկրորդ Չեռնոբիլ

Դպրոցի ճամփան տանում վիդեոբլոգ. Վիդեոբլոգերների ազդեցությունը երեխաների վրա

Սեղմիր լայք, բաժանորդագրվիր իմ ալիքին, կիսվիր այս հրապարակմամբ ընկերներիդ հետ, որ բաց չթողնես հաջորդ հաղորդումը (վիդեոն)։ Այս արտահայտություները հաճախ լսելի են յութուբյան տարբեր ալիքներում։ Վիդեոբլոգերները ստեղծելով կոնտենտ` տարածում ենայն սոցիալական հարթակներում և հավաքում միլիոնավոր դիտումներ, հավանումներ և դրա միջոցով աշխատում գումար։ Միլիոնավոր դիտումների մեծ մասն էլ ապահովում են դեռահասները, որոնք օրվա մեծ մասն անց են կացնում իրենց սիրելի վիդեբլոգերի առօրյայով ապրելով։ Իսկ արդյոք առողջական, հոգեբանական ազդեցություններ ևս թողնում են վիդեոբլոգերներին դիտելը հայ դեռահասների մոտ։

«Ծննդյանս տարեդարձի ժամանակ ուզում եմ «A4-ի» շապիկը հագնել և իր նկարներով զարդարել ամբողջ տորթը»: 10-ամյա Մերի Մակարյանը սիրում և ցանկանում է նմանվել վիդեոբլոգեր А4-ին և նշում է, որ նմանվելով նրան հայտնի կդառնա: А4-ի շապիկներից դեռ չի գնել, բայց շատ է ուզում ունենալ և կրել: Մերիի  նման երեխաները շատ են, որոնք ամեն օր խոսում են, դիտում, ինչու ոչ նաև փորձում են կրկնօրինակել հայտնի վիդեոբլոգերներին:

Վիդեոբլոգերների հանդեպ սերը նկատել է նաև Մերիի մայրը` Աստղիկ Խաչատրյանը: Նա նշում է, որ երեխան մոտ 3 ժամ օրվա ընթացքում տրամադրում է վիդեոբլոգերներին և հաճախ էլ կրկնօրինակում է նրանց.«Շրջապատում շատ են խոսում ընկերներով, երբ հավաքվում են մեր տանը հիմնական զրույցները այդ վիդեոբլոգերների շուրջ է»: Վիդեոբլոգերներին դիտելու խնդիրներից խոսելիս Աստղիկը առանձնացնում է. «Հիմնականում  դասերը չի անում ու ցանկանում է անընդհատ դիտել տեսանյութերը, պատժամիջոցն էլ հեռախոսից զրկելն է, բայց այնուամենայնիվ դասընկերների ու ընկերներից է իմանում նորությունները»:

Մանկավարժ Նարինե Պետրոսյանը նկատել է, որ աշակերտների անուշադրությունը, վարքագծի փոփոխությունները հիմնականում  կապված են լինում տեսանյութերի դիտումից և զգուշացնում է ծնողներին, սակայն նշում է , որ անգամ ծնողներն ի զորու չեն ամբողջությամբ զերծ պահելու իրենց երեխաներին նմանատիպ դիտումներից:

Ըստ հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան,խորհրդատու Աննա Բադալյանի՝  վիդեոբլոգերների  երեխաների վրա ազդեցությունից խոսելիս առաջինը պետք է հաշվի առնել երեխայի տարիքը. «Եթե երեխան   անչափահասության տարիքում է, ապա երեխայի համար կարող է ստեղծվել ռեֆերենտային էտալոնային կերպար: Երեխան կարող է նույնիսկ այդ ձգտումները, ցանկությունները դարձնել սեփական վարքի դրսևորման ձև»։

Վիդեոբլոգերներին հետևելու առաջնային խնդիրներից խոսելիս հոգեբանը նշում է. «Երեխան վիդեոբլոգերի վարքը, լեզվամտածողությունը դարձնում է իրենը, դա կարելի է ասել կատաստրոֆիկ վիճակ է, քանի որ այդ ամենը լինում է այն ժամանակ,  երբ երեխան փնտրում է իր համար ռեֆեռետային կամ էտալոնային կերպար: Պուբերտատի շրջան է,ե րբ որ իրենք սկսում է «ես» պայքարը աշխարհի հետ և այդ ժամանակ տարբեր ընկալումներ, պատկերացումներ կարող են դարձնել սեփականը»,- և հավելում է, որ այդ ամենը հաճախ շատ հեռու է հայկական հոգեկերտվածքից, բայց երեխանների համար շատ ընդունելի է  դարձել։

Մանկավարժ Նարինե Պետրոսյանը, ով հիմնականում հինգից վեցերորդ դասարանի աշակերտների մոտ է նկատել հետաքրքրությունը  դեռահաս բլոգերների տեսանկարահանած վիդեոների հանդեպ մեզ հետ զրույցում նշեց,որ դիտումները նաև խանգարում են դասապատրաստման գործընթացին.«Բացի նրանց ձևավորած վատ աշխարհայացքից, երեխաները տարվում են վիդեոբլոգերների` գումար վաստակելու ( այն էլ բավականին կլորիկ գումար) հեշտ և գրավիչ ձևով և մտածում, որ սովորելուց շատ ավելի մատչելի ձև կա։ Այսինքն երեխաների համար ավելի հեշտ և գրավիչ ճանապարհ է բացվում»:

Երեխաները չեն սահմանափակվում միայն վիդեբլոգերներին դիտելով և նրանց կրկնօրինակելով.«Առիթը  բաց չեն թողնում տեսանյութեր նկարահանելու թե դասամիջոցներին, թե դասերից հետո, անգամ` հերթապահություն անելիս, և պիտի նշեմ, որ աղջիկների մոտ ավելի տեսանելի է»,-նշում է մանկավարժը: 16-ամյա Էլեն Նազարյանի սիրելի վիդեոբլոգերն է Briamaps-ը,ով իր վիդեոբլոգներում տարբեր կերպարներով է ներկայանում: Բացասական երևույթների մասին խոսելիս Էլենը նկատում է, որ 15-18տ աղջիկները ցանկություն չունեն սովորելու և այդ ամենի մասին խոսում են իրենց վիդեոբլոգում: Նշում են` առանց սովորելու էլ կարող ես գումար աշխատել վիդեոբլոգով: Ըստ նրա`.«Տղաների մոտ բացասական  երևույթ է  պարբերաբար մազեր ներկելը, ականջօղ կրելը: A4-ին տեսանյութեր  ունի ծաղրածուի հետ,որտեղ  ծաղրածուն դուրս է գալիս թաքնված տեղից և վախեցնում երեխաներին: A4-ի վիդեոների մեջ մի հատված էլ կա, որտեղ դրդում է երեխաներին, որպեսզի հավաքեն նշված քանակով լայք,որպեսզի նոր վիդեո նկարի ծաղրածուի հետ»:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանում ոչ ոք ոլորտը չի վերահսկում,  իսկ ԱՄՆ-ում երեխան 13-ից ցածր միայն ծնողի հետ կարող է գրանցվել և այնտեղ սոցցանցերի գրանցման սահմանափակում կա։

«Հայաստանում ինքնուրույն կոնտենտ գրեթե գոյություն չունի, դրա համար բոլոր եղածները կրկնօրինակում են կամ, որպես հիմք վերցնում են այլ երկրների բլոգերների կոնտենտը»։ Վիդեոբլոգերներն ու նրանց ստեղծածը երբեմն գումար աշխատելու տեսանկյունից ավելի գրավիչ է դառնում և նրանց կրկնօրինակելու ձգտումը ևս ավելանում է։ Ըստ մեդիափորձագետի՝ «Գումարը Հայաստանի դեպքում շատ երկրորդական է, գովազդով մեծ գումարներ այստեղ հնարավոր չէ վաստակել, ուղակի առաջնային է այդ ամենով  հայտնի դառնալը, ուրիշներին ցույց տալը և այլն»։

Դպրոցներում, երեխաների, դեռահասների շրջանում վիդեոբլոգերների նկատմամբ հետաքրքրությունը, նրանց կոնտենտը դասամիջոցներին նայելը, կրկնօրինակելը և այդ ամենը նկարելը Սամվել Մարտիրոսյանը մեկնաբանում է ասելով. «Խնդիրը ոչ միայն նրանում է, որ երեխաները հիմար վիդեոբլոգերների են հետևում, այլ հենց օրինակ ուսուցիչների մեջ է խնդիրը, որ իրենք այլընտրանք դրան չեն ստեղծում, այսինքն երեխաները պետք է ընտրեն հին, փոշոտ, անհետաքրքիր, ձանձրալի ձևով ներկայացվող դպրոցական գիտելիքի  կամ ուրախ զվարթ հիմարությունների միջև, դրա համար ընտրում են երկրորդը, իսկ այն միջանկյալ, լավ երրորդը փաստացի շատ քիչ տեղ ունի»։

Այս ամենի կողքին հոգեբան Աննա Բադալյանը նկատում է, որ  ճանափորհրդական, խոհարարական, ճանաչողական, ուսուցողական ու նորարարական վիդեոբլոգներն ունենում են  նաև դրական ազդեցություն։ «Ոչ բոլոր վիդեոբլոգերներներն ունեն բացասական վարք, կերպար, շատ հաճախ լինում են վիդեոբլոգերներ, բլոգերներ, որոնք խոսում են և բացահայտում  են աշխարհը նորովի և, իհարկե կա այս ամենի կողքին կա դրականը,  բայց պետք է ուշադրություն դարձնել, որ իրենց վերլուծությունը միայն սեփական տեսանկյունից չիրականացվի, որովհետև, հաճախ այդ տեսանկյունը չի համապատասխանում նաև մեր հայկական արժեքներին»։

Արևիկ Սարգսյան, Ստեֆանի Օհանջանյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում