Saturday, 01 04 2023
Արմավիրի Արշալույս բնակավայրում հայտնաբերվել է այրված, կիսամոխրացած, ինքնությունը չպարզված կնոջ մարմին
Ազգի ոտնահարված ոգին կենդանացնելու համար պետք է ուտել «կերակուրը», որը ժողովուրդն ինքը պատրաստել էր․ Բաբայան
Մեր բախտը բերել է, եթե Բաքուն փորձի միջանցք ստանալ՝ Իրանն առանց հապաղելու կհարվածի. Բեգիջանյան
ՊԵԿ-ը խուզարկություններ է իրականացնում Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ»-ում
Փաշինյանի այցը Գերմանիա դրական էր. համայնքը ողջունում է հարաբերությունների զարգացումը
Մասիսի նախկին քաղաքապետից կբռնագանձվի 15 անշարժ գույք, 5 շարժական գույք, 58 մլն 515 հազար 628 դրամ․ դատախազություն
Խուլիգանական փողոցային բոսյակին բնորոշ վարքագիծն ԱԺ-ում մերժելի է, անկախ նրանից թե որ թիմից է
13:15
Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին
«Ճամբարի» ընտրությունը անխուսափելի է․ այլընտրանքը՝ պետականության կորուստ
Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը ձերբակալվել են
Նշանավոր կոմպոզիտոր` Առնո Բաբաջանյան
Դատական համակարգը սպասում է ապրիլի 7-ին. «Ժողովուրդ»
Տեղ-Կոռնիձոր հատվածում Ադրբեջանի հետ իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ․ ԱԱԾ
11:45
ԱՄՆ Արկանզաս նահանգում տորնադոյի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ
11:30
Նավթի գներն աճել են
ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ձյուն, մառախուղ, մերկասառույց. ինչ վիճակ է ճանապարհներին
Սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով
ՏՏ ոլորտը գլոբալ խնդիրներ է ապրում․ 100․000-ից ավելի աշխատատեղ է կրճատվել ամբողջ աշխարհում
Ուրախ եմ, որ Հայաստանի ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Եթե ապօրինի գույքի վերադարձի գործընթացում համաձայնությամբ ակտ է կայացվում, այն ևս պետք է լինի թափանցիկ
Ադրբեջանը հրաձգային զենք և ՁՀՆ-7 նռնականետ է կիրառել. ԱՀ ՊՆ
Բիզնես պրոյեկտ է. Ունե՞նք հետազոտություն, որ ուսանողները վատ են սովորում, որովհետև համալսարանը Աբովյան փողոցի վրա է, ոչ թե Աշտարակում
Օնիկ Գասպարյանին կրկին կկանչեն քննիչ հանձնաժողով. «Ժողովուրդ»
«Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում ավտովթար է եղել․ ուղևորները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ
Աննա Վարդապետյանը կգա ընդդիմադիր պատգամավորի հետևից. «Ժողովուրդ»
Ռուսաստանը հրապարակել է Հայաստանի համար էլ ուշագրավ փաստաթուղթ
Ձյուն, մերկասառույց, մառախուղ․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Գեղարքունիքի մարզում 2023 թվականին նախատեսվում է կատարել 21 հազար հեկտար գարնանացան
00:30
Գալուզինը և Բյուլբյուլօղլուն քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները

ՄՔԴ որոշումը բարոյական է, Պուտինը չի ձերբակալվի… ինչո՞ւ Հաագայում չեն նկատում Ալիևին

Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ է տվել։ Միջազգային քրեական դատարանը պարզաբանում է, որ Պուտինն ու Լվով-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման մեջ։

Ավելի վաղ, ՄԱԿ-ի քննչական հանձնաժողովը հայտարարել էր, որ ուկրաինացի երեխաներին Ռուսաստանի տարածք արտաքսելը կարող է համարվել ռազմական հանցագործություն:

Իր հերթին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանին և նրա իրավազորությունը։

Ի՞նչ է սպասվում Հաագայի դատարանի կողմից Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու որոշումից հետո։Փաստացի, այսուհետ Պուտինը կասկածվում է շատ կոնկրետ ռազմական հանցագործություն կատարելու մեջ, այն է՝ ուկրաինացի երեխաների տեղափոխումը Ռուսաստան։ Ինչպես գիտենք, ապօրինի տեղափոխելուց հետո ուկրաինացի երեխաներին «վերադաստիարակում» են և դարձնում ռուս։ Հարկ է նշել, որ Հաագայի դատարանը չունի ոստիկանություն, որը կձերբակալի Պուտինին։ Դա պետք է անեն Հռոմի ստատուտը վավերացրած պետությունները։ Հռոմի ստատուտը վավերացրել է 123 պետություն, որոնք պարտավորվել են միջազգային դատարանի որոշումները կատարել, ստորագրել է 139 պետություն։ Այսինքն՝ 16 պետություն չի վավերացրել, թեև ստորագրել է։ Թեև Ռուսաստանը չի վավերացրել Հռոմի ստատուտը, բայց Վլադիմիր Պուտինը, եթե հայտնվի վավերացրած 123 պետությունների ցամաքային և օդային տարածքում, այդ երկրները պարտավոր կլինեն ձերբակալել նրան և հանձնել միջազգային դատարանին։ Պրակտիկորեն՝ Պուտինին ձերբակալելու որոշում պետք է կայացնի 123 պետություններից յուրաքանչյուրի ղեկավարությունը, կախված այն բանից, թե որ երկիր կգնա Պուտինը։ Դա կլինի քաղաքական որոշում։Հայաստանը  ևս առայժմ չի վավարեցրել Հռոմի ստատուտը, սակայն իշխանություններն  արդեն այդ գործընթացի մասին տեղեկացրել են։

«Հելսինկյան-92 նախաձեռնության» արցախյան կոմիտեի համակարգող, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը շեշտում է՝ Միջազգային քրեական դատարանի կանոնների համաձայն՝ այն երկրները, որոնք ՄՔԴ-ի անդամ են, պարտավոր են խստորեն կատարել օրդերը.«Սակայն այն փաստը, որ Վլադիմիր Պուտինը  գործող նախագահ է, որոշակի դժվարություններ է առաջացնում ՄՔԴ անդամ այն երկրների համար, որոնք պարտավոր են ձերբակալել Վլադիմիր Պուտինին, եթե նա գտնվի իրենց երկրի տարածքում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ Օհանջանյանը շեշտեց՝ այստեղ կա մի մեծ «ԲԱՅՑ»՝ այն, որ Ռուսաստանը երկկողմ հարաբերություններ ունի գրեթե բոլոր երկրների հետ, իսկ միջպետական ​​հարաբերությունների շրջանակներում Ռուսաստանի ղեկավարն ունի անձնական անձեռնմխելիություն.«Խնդիրը  սա է. Հայտնի փաստ կա, երբ ՄՔԴ-ն ձերբակալության օրդեր արձակեց Սուդանի այն ժամանակվա նախագահ Օմար ալ-Բաշիրի հետ կապված, որը մեղադրվում էր ջարդերի մեջ։ Պետության ղեկավարի ինքնիշխանությունն ապահովող երկկողմ հարաբերությունների և պայմանավորվածությունների շնորհիվ է, որ Օմար ալ-Բաշիրին հաջողվեց խուսափել ձերբակալությունից ՄՔԴ անդամ երկրներ պետական ​​և այլ պաշտոնական այցերի ժամանակ։ Ռուսաստանը չի ճանաչում ՄՔԴ-ն. Ավելին, Միջազգային քրեական տրիբունալի հայտնի դատախազ Կառլա Դել Պոնտեն Պուտինի երկրպագուն է։ Հենց Կառլա Դել Պոնտեի պաշտոնավարման ժամանակ ձերբակալվեց Հարավսլավիայի նախկին առաջնորդ Սլոբոդան Միլոշևիչը (Ի դեպ, որպես միջազգային փորձագետ, ես երկու անգամ մասնակցել եմ Միլոշևիչի դեմ դատական ​​նիստերին) … Ուզում եմ ասել, որ այն ժամանակահատվածը, որ սահմանված էր Հարավսլավիայի ռազմական հանցագործներին ձերբակալելու համար  անդառնալիորեն սպառվել է»,-ընդգծեց իրավապաշտպանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ բոլորը միանգամայն վստահ են, որ Պուտինին չեն ձերբակալի.«Ավելին, շատ ազդեցիկ պետություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և այլք, չեն բացառի Պուտինի հետ գլոբալ անվտանգության հարցերի և Ուկրաինայի պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հնարավորությունը։ Ամենայն հավանականությամբ, այս որոշումը բարոյական որոշում է, որն ուղղված է պատերազմական հանցագործությունների համար Արդարության և Պատժի համաշխարհային հայեցակարգի պահպանմանը։ Այս կապակցությամբ ուզում եմ նշել նաև ՄՔԴ դատախազների անբարոյականությունը՝ կապված այն բանի հետ, որ նրանք չեն նկատում նորաստեղծ ֆյուրեր Իլհամ Ալիևի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքում համակենտրոնացման ճամբարի կազմակերպման փաստը, որտեղ 132.000 արցախահայերի նկատմամբ կիրառում են մարդու հոգեվիճակի վրա ներգործության ամենադաժան  ժամանակակից ձևերը։ Սա ցեղասպան հանցագործություն է, և ՄՔԴ-ն լռում է, հետևաբար նրա ցանկացած որոշում հեռու է Արդարադատության էությունից և հետևաբար չի կատարվի, այլ միայն արժեզրկվի միջազգային իրավունքը»,-եզրափակեց նա։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում