
Պակիստանի ոստիկանությունը ներխուժել է երկրի նախկին վարչապետ Իմրան Խանի նստավայր։
Ինչպես հաղորդում է gazeta.ru-ին, այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով նրա քաղաքական կուսակցության ներկայացուցիչներին։
Նշվում է, որ նման քայլ է արվել ոստիկանության և Խանի կողմնակիցների միջև մի քանի օր շարունակվող ընդհարումից և դաժան բախումներից հետո, որոնք տեղի են ունեցել նստավայրի շուրջ, որտեղ մարտի 14-ին ոստիկանությունը փորձել է ձերբակալել Խանին: