Monday, 27 03 2023
11:55
Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը բխում է Թուրքիայի պետական շահերից
Էական – 14. Մարդկային եւ նյութական ռեսուրսների արդյունավետ կառավարումը՝ Հայաստանի հզորացման գրավական
Լրատվական հոսքից ինձ մոտ տպավորություն էր, որ 2500 սակուրա ենք գնել. Տիգրան Ավինյան
Մեկ շաբաթում արձանագրվել է թունավորման 12 դեպք
Երևանցիները շուտով կնկարվեն սակուրաների կողքին, կտեղադրեն սոցցանցերում․ Բեգոյան
11:20
Դարձի՛ր Ակբա բիզնես ակումբի անդամ
Հաշմանդամություն ունեցողների տեղաշարժի մատչելիությունը պետք է ապահովենք․ Ավինյան
Ալիևը կրկին առաջարկում է Բաքվում հանդիպում անցկացնել ԼՂ ներկայացուցիչների հետ
Ամոթ է, ուղղակի ամոթ է մեզ` բոլորիս, այս հարցը պետք է 2 շաբաթվա ընթացքում լուծվի. Ավինյան
Զվարթնոց գյուղի մոտ մեքենան բախվել է վահանակին․ վարորդը զոհվել է
Ուղիղ․ «Իմ քայլը» հիմնադրամի տնօրենն ամփոփում է 2022թ․ ծրագիրը
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշումը Վերաքննիչ քրեական դատարանը թողեց անփոփոխ
Տարադրամի փոխարժեք – Մարտ 27, 2023
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 27, 2023
Իսրայելի նախագահը կոչ է արել դադարեցնել դատական բարեփոխումների օրինագիծը. սպասվում է Նեթանյահուի հայտարարությունը
Հեղուկ գազի ներմուծումը Վրաստան աճել է
Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի
Վրաստանի քաղաքացիներն արտասահմանում ծախսել են 1,8 մլրդ լարի
Իսրայելի դատական բարեփոխումները քննադատելուց հետո պաշտպանության նախարարը պաշտոնանկ է արվել
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Մի շարք հասցեներում ջուր չի լինի
Մոսկվան այս փուլում խաղաղության համաձայնագրի նոր տարբերակ չի առաջարկի. պայմանագիրը հեռու է անգամ ձևավորվելուց
Դեռ շատ անելիք ունենք մեր երկրում սպորտային բժշկության զարգացման առումով․ նախարար
Թուրքիա այցելուների թվով առաջատարը Ռուսաստանն է՝ 227․965 մարդ
Սիսիան և Անի համայնքներում ՔՊ-ն հաղթել է
Քննիչ հանձնաժողով չներկայանալու դեպքում տվյալ անձին սպառնում է քրեական պատասխանատվություն․ Մովսես Հակոբյանն ու մյուսները չեն կարող չներկայանալ
Սիսիանում «ՔՊ»-ն հավաքել է 63,5% ձայն. Սիսիանի «ՔՊ» թեկնածու
Հայաստանում իրավունք չունենք կառուցելու 1200 մեգավատտ հզորության ատոմային բլոկ․ կդառնանք երկրորդ Չեռնոբիլ
Ընտրողների վստահությունը պարտավորեցնող է և սիրելի․ վարչապետ

Փաշինյանը բարձրաձայնում է Հայաստանի բացարձակ առաջնահերթությունը

Արտաքին անվտանգության և խաղաղության ապահովումը բացարձակ առաջնահերթություն են, հանրապետության նախագահի հետ հանդիպմանն ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանի վերջին հայտարարությունները վկայում են, որ Երևանը մարտահրավերների և սպառնալիքների ռիսկը գնահատում է բավականին բարձր: Ընդ որում, այստեղ թերևս հարկ է դիտարկել մի հանգամանք: Ըստ ամենայնի, ռիսկը բարձր է ոչ այնքան հենց ներկայիս ժամանակահատվածի համար անմիջականորեն, այլ միջնաժամկետ որոշակի հեռանկարի, որի ուղղությամբ ծավալվող զարգացումները սակայն մտահոգիչ են արդեն այսօր և միջնաժամկետ հեռանկարում «պայթյուն» կամ «բռնկում» չունենալու համար անհրաժեշտություն է անհրաժեշտ կասեցումներ կատարել արդեն այսօր, արգելակումների ուղղությամբ ջանք գործադրել արդեն այսօր:

Միաժամանակ, ցավով պետք է արձանագրել, որ միայն Հայաստանի ջանքն այդտեղ բոլորովին բավարար չէ, հաշվի առնելով այն, որ ապակայունացման ռիսկերը Ադրբեջանից չէ, որ գալիս են: Դրանք գալիս են աշխարհաքաղաքական իրողությունների լայն միջավայրից, որոնք արտահայտում ենք Արևմուտք-Ռուսաստան դիմակայություն կամ դե ֆակտո պատերազմ ասելով, սակայն որոնք պարունակում են շատ ավելի բազմաշերտ իրողություններ և էական խաղացողների ավելի լայն շրջանակ, և առնվազն մի խոշոր խաղացող ևս Չինաստան: Հայաստանի համար առանցքային հարցն այն է, թե Երևանն արդյո՞ք կարող է իր ամբողջ ներուժը կոնսոլիդացնել անվտանգության եւ խաղաղության բացարձակ առաջնահերթության շուրջ:

Հայաստանն ի զորու չէ իր ջանքով ամբողջապես լուծել ռեգիոնալ կայունության հարց, անվտանգության և խաղաղության հարց, բայց կարո՞ղ է արդյոք այդ հարցում իրենից կախվածն անելու համար կկենտրոնացնել եւ իրացնել իր ամբողջ ներուժը: Սա մեծագույն հարցն է, որը սակայն կարծես թե մոտ չէ դրական պատասխանին: Անկասկած է, որ Հայաստանի ներուժն ավելին է, ներառյալ համահայկական մասշտաբը, այն խմբերը կամ թեկուզ անհատները, որ Սփյուռքում են եւ որոնք կարող են ու նաև պատրաստ են իրենց հնարավորության չափով օժանդակել հայկական պետականությանը անվտանգության ու խաղաղության հարցը լուծելու բացարձակ առաջնահերթությունում, բայց այդ ներուժը մեխանիկորեն գործադրվող չէ եւ կրում է ներքին ու արտաքին մի շարք գործոնների ազդեցություն: Ցավոք, առնվազն առերեւույթ տպավորություն է, որ ներուժը կրող բոլոր խմբերը՝ հասարակական, քաղաքական, զբաղված են միմյանց հետ հարաբերություններում միավոր հավաքելու, պատասխանատվությունը միմյանց վրա բարդելու գործով:

Սա մտահոգիչ է եւ պահանջում է հաղթահարում: Այդ գործին նպաստելու համար կարևոր է հանրային այն շերտերի ինքնակազմակերպման աստիճանի էական բարձրացումը, որոնք ի զորու են կանգնել հասարակական-քաղաքական բեվեռներից վեր և ստանձնել մթնոլորտ թելադրելու պատասխանատվություն, այդ կերպ նաև իրավիճակին համարժեք վարքագիծ թելադրելով մյուս բեվեռներին: Սա բարդ խնդիր է, և թերևս հենց սա է Հայաստանի համար ամենաբարդը՝ անվտանգության ու խաղաղության հարցում բացարձակ առաջնահերթություն հանդիսացող խնդիրները լուծելու իր առավելագույն ջանքի ճանապարհին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում