
Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկերոջ հետ:
Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են տարածաշրջանի երկրների հարաբերությունների զարգացումը և իրանա-ադրբեջանական հարաբերությունները։
Ամիր Աբդոլլահյանը հարեւանների և տարածաշրջանային երկրների դրական փոխգործակցությունը համարել է տարածաշրջանում խաղաղության և կայունության զարգացման և միջազգային ասպարեզում ավելի մեծ սիներգիայի հիմք:
Մևլութ Չավուշօղլուն այս հեռախոսազրույցում ողջունել է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ համաձայնությունը՝ վստահություն հայտնելով, որ այդ քայլը կբերի իսլամական աշխարհի դիրքերի ամրապնդմանը։