Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Պետրակովի վերջնական ցուցակը․ Ովքեր չկան հավաքականում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը երեկ հրապարակեց մարտի 25-ին Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Թուրքիայի դեմ հանդիպմանը հրավիրված ֆուտբոլիստների վերջնական ցուցակը։ Կարևորագույն մրցավեճին ուկրիանացի մասնագետը հրավիրել է 26 ֆուտբոլիստների, որոնցից 15-ը լեգեոներներ են։ Նախորդ տարվա սեպտեմբերին Ազգերի լիգայի խաղարկության Իռլանդիայի դեմ խաղում ստացած կարմիր քարտի պատճառով առաջիկա հանդիպումը բաց կթողնեն պաշտպան Հովհաննես Համբարձումյանը և կիսապաշտպան Արտակ Դաշյանը։ Վնասվածքի պատճառով ազգային թիմին չի միանա Ժոաո Մոնրո Արարատը։ Ի դեպ, նախապատրաստական հավաքին Պետրակովն ազգային թիմ է հրավիրել միանգամից 6 նորեկների։ Կարծում ենք պարզ է, որ Հայաստանի հավաքականի մարզիչը նպատակ ունի ռեֆորմներ իրականացնելու։ «Խնդրահարույց է կենտրոնական պաշտպանների հարցը: Ստյոպա Մկրտչյանն ու Սերգեյ Մկրտչյանը վնասվածքներ ունեն, բնականաբար խնդրահարույց է նաև դարպասապահի դիրքը: Ես դեռ չեմ որոշել ով է լինելու դարպասապահն առջիկա խաղերին: Կհետևեմ մարզումներին, բնականաբար կխորհրդակցեմ Ռոման Բերեզովսկու հետ»,- լրագրողների հետ հանդիպմանը երեկ ասաց Պետրակովը:

Երկրպագուների շրջանում քննարկման առարկա է դարձել ազգային հավաքականի հենակետային գոտին և մասնավորապես «Փյունիկի» ներկայացուցիչ Հովհաննես Հարությունյանի և «Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի Պետրակովի ցուցակից դուրս մնալը։ Գրիգորյանը երկար տարիներ կայնուն կերպով խաղացել է ազգային հավաքականի հենակետային գոտում¸իսկ Հարությունյանը վերջին շրջանում աչքի է ընկնում տպավորիիչ խաղով։ Այս ֆուտբոլիստներին չհրավիրելը ունի թերևս մեկ բացատրություն․ Ուկրաինացի մասնագետը փոխոխություններ է իրականացնում խաղային այս դիրքում։ Հավաքականի ցուցակում կան միանգամից 4 ֆուտբոլիստներ որոնք կարող են խաղալ հենակետային դիրքում։ Խոսքը Էդուրդ Սպերցյանի, Լուկաս Սելարայանի, Ուգոչուկվո Իվույի և Կարեն Մուրադյանի մասին է։ Իվուն ինչ խոսք նոր շունչ կարող է հաղորդել կիսապաշտպանական օղակին։ Վերջին շրջանում արդյունավետ խաղ են ցուցադրում նաև Սելարայանը և Սպերցյանը։ Արդեն իսկ պարզ է, որ դաշտի կենտրոնում Պետրակովը խաղը կառուցելու է այս ֆուտբոլիստների միջոցով։ Այո, հատկապես Արտակ Գրիգորյանը կարևոր ֆուտբոլիստ է ազգային հավաքականի համար, բայց․․․։ Վստահելով Պետրակովին պետք է հարգել նրա որոշումը։ Հովհաննես Հարությունյանը Հայաստանի առաջնության լավագույն կիսապաշտպաններից է և վստահ ենք, որ նա իր խոսքը դեռևս կասի ազգային թիմում։ Եվս մեկ կարևոր արձանագրում, Հայաստանի հավաքականի կիսապաշտպանությունում կա լուրջ մրցակցություն։ Պետրակովի տրամարդության տակ կան միանգամից 7-8 ֆուտբոլիստներ որոնք կարող են խաղալ մեկնարկային կազմում։ Ի տարբերություն նախորդ հանդիպումների մրցակցություն կա նաև հարձակման գծում։ Սարգիս Ադամյան, Նորբերտո Բրիասկո Բալեկյան և Հրանտ-Լեոն Ռանոս։ Ամենայն հավանականությամբ այս հարձակվողներից միայն մեկը տեղ կունենա Թուրքիայի դեմ հանդիպման մեկնարկային կազմում։

Նախորդ ընտրական մրցաշարում ինչպես նաև Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մշտապես խնդիրներ էր ունենում հարձակման օղակում խաղը կառուցելիս։ Հիմա պատկերը բոլորովին այլ է։ «Ես արդեն 2 ամիս է՝ այստեղ եմ ու եղել եմ ակադեմիաներում, հետևել թիմերի մարզական հավաքներին, ծանոթացել ֆուտբոլիստների հետ: Բոլորն էլ հաճելի մարզիկ են ու տարբեր լեզուներով խոսացող: Շատերի հետ խոսել եմ նաև թարգմանիչների միջոցով:

Տեսագրություններով դժվար է պատկերացում կազմել նորեկների մասին: Ամեն ինչ պարզ կդառնա, երբ սկսենք հավաքը: Ես մարզիչ եմ, կարող եմ նաև սխալվել ընտրության հարցում»,- երեկ ասաց Պետրակովը: Լիահույս ենք, որ առաջիկա խաղում կազմի ընտրության հարցում փորձառու ուկրաինացի մարզիչը չի սխալվի և մեր հավաքականը ընտրական մրցաշարում պայքարը կսկսի հաղթանակով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում