
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Գյոքսուն քաղաքից չորս կիլոմետր հարավ-արևելք է: Օջախը երկու կիլոմետր խորության վրա է։
Հնարավոր զոհերի ու վիրավորների ամսին տեղեկություններ դեռ չկան: