
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության, ինչպես նաև Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության՝ ապրիլին նախատեսված Գերագույն պետական խորհրդի նիստի նախապատրաստման հետ կապված բովանդակային հարցեր։
Քննարկվել են նաև միջազգային տրանսպորտային միջանցքների ստեղծման աշխատանքների շրջանակներում հնարավոր փոխգործակցության թեմաները։