Wednesday, 22 03 2023
ԵՄ առաքելությունը ևս մեկ կարևոր գործիք է, որը պետք է ծառայեցվի ընդհանուր խաղաղության գործընթացին․ Արարատ Միրզոյան
17:23
ԱՄՆ-ն որոշել է Abrams տանկերի հին մոդելներ փոխանցել Ուկրաինա
ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովում ՀՀ-ն 2 տղամարդ էին ներկայացնում․ ինչո՞ւ․ Բաթոյան
«Պուտինն ու Սի Ցզինպինը չեն քննարկել Ուկրաինայի խաղաղության ծրագիրը». Պեսկով
Խորապես շնորհակալ եմ Ձեզ Նովրուզը շնորհավորելու և մեզ փառքի արժանացնելու համար․ Հասանովը՝ Փաշինյանին
17:08
Երկրաշարժ Իրանի հյուսիսում
ՀՀ-ն Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ չի բանակցում
ԱԽ քարտուղարն Իրանի դեսպանի հետ քննարկել է անվտանգային հարցեր
«Բ**ի տղերքը» դարձավ պատմություն․ շատերի մեջից սովետը դուրս չի եկել
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման 4 անդամների մասով նախաքննությունն ավարտվել է
Միրզոյանի հետ հանդիպմանը Լավրովը ներկայացրեց ՌԴ-ի պատկերացումները ԼՂ ապագայի վերաբերյալ. Խաչատրյան
Արթուր Թովմասյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել. քննարկել են ԱԺ նիստի օրակարգի հարցերը
15 զինծառայողների մահվան գործով փորձաքննության եզրակացությունները մեծ հարցեր են առաջացրել
16:35
Արժույթի միջազգային հիմնադրամը Ուկրաինային 15.6 մլրդ դոլար վարկ կտա
Ուղիղ․ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան
ԵԽԽՎ հանձնաժողովը հայտարարություն է ընդունել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման վերաբերյալ
150 միլիարդ դրամ
16:15
ԵՄ-ի երկրները 2022 թ. 15,6 մլրդ եվրո են ծախսել Ադրբեջանից գազ գնելու վրա
Լուրերի օրվա թողարկում 16:00
«Գոյ» թատրոնը ոչ միայն չի փակվում, այլև թատրոնի համար ստեղծվում են աննախադեպ բարենպաստ պայմաններ. Արա Խզմալյան
Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը կազմում է 50,096
Տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումն անվճար է բոլորի համար. մասնագետների հորդորն է չհետաձգել հետազոտությունները
15:40
Եղանակը աշխարհում – Մարտ 23, 2023
15:35
Ճապոնիայի վարչապետը Կիևին խոստացել է 470 միլիոն դոլարի անհատույց օգնություն
Ռուսաստանը փորձում է հերթական ցեղասպանությանը ենթարկել հայ ժողովրդին
Փաստաբան Լևոն Գևորգյանը ձերբակլվել է
Պրոցեսը պետք է ամբողջությամբ տեղափոխել արևմտյան հարթակ՝ Մոսկվայից հեռու
Ադրբեջանի ագրեսիվ վարքի վերաբերյալ Մհեր Մարգարյանի նամակը ՄԱԿ-ում հրապարակվել է որպես պաշտոնական փաստաթուղթ
Արևմուտքի պատասխանը Չինաստանի նախագահի Մոսկվա այցին
Վարչապետին ներկայացվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի 2022թ. կատարողականը

Եվրախորհրդարանն իր բանաձևերում հստակ ընդունել է՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը մնում է չլուծված․ Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանությամբ է հանդես եկել Եվրախորհրդարանի կողմից ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ բանաձևերի ընդունման կապակցությամբ:

«Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի կողմից 2023 թվականի մարտի 15-ին ընդունված բանաձևերում Ադրբեջանի իշխանություններին ուղղված կոչերը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համապատասխան ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաև կատարել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի որոշմամբ սահմանված իրենց պարտավորությունները: Այս կապակցությամբ մեր աջակցությունն ենք հայտնում ԵՄ Խորհրդին ուղղված Եվրախորհրդարանի կոչին՝ հասցեական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական պաշտոնյաների նկատմամբ, եթե Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումն անհապաղ չկատարվի։

Կարևոր ենք համարում, որ Եվրախորհրդարանն իր բանաձևերում հստակ ընդունել է, որ ավելի քան երեք տասնամյակ տևող և տասնյակ հազարավոր զոհերի, հսկայական ավերածությունների ու հազարավոր մարդկանց բռնի տեղահանման հանգեցրած ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը մնում է չլուծված:

Մասնավորապես, Եվրախորհրդարանի անդամներն արդարացի և հիմնավորված մտահոգություն են հայտնել այն փաստով, որ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ընդունված 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի մասին հայտարարության դրույթներն ամբողջությամբ չեն կատարվել. պարբերաբար բռնկվում են մահաբեր ռազմական բախումներ, բազմիցս խախտվել է հրադադարի ռեժիմը, ինչը հանգեցրել է հարյուրավոր զոհերի և ադրբեջանական զորքերի կողմից նոր՝ այդ թվում Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիայի, իսկ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից արգելափակվել է երթևեկությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև Լաչինի միջանցքով, ինչը բացասաբար է անդրադառնում Արցախ պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման վրա:

Եվրախորհրդարանը ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների մասին իր բանաձևում նաև ընդունել և դատապարտել է Թուրքիայի ծավալապաշտական և ապակայունացնող դերը Հարավային Կովկասում, ինչն այդ թվում դրսևորվել է մարտական գործողություններին Ադրբեջանի կողմից մասնակցելու համար հակամարտության գոտի սիրիացի վարձկանների ուղարկմամբ, և դիրքորոշում հայտնել, որ տարածաշրջանում կառուցողական դերակատարություն ունենալու համար Թուրքիան պետք է վերանայի իր անվերապահ աջակցությունն Ադրբեջանին և իրական քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար:

Կիսում ենք եվրախորհրդարանականների դիրքորոշումն առ այն, որ ռազմական ճանապարհով, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ հնարավոր չէ հասնել կայուն և տևական խաղաղության, այլ անհրաժեշտ է համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ և 1975 թ. ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման երեք սկզբունքներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009 թվականի հիմնարար սկզբունքներին համապատասխան:

Այս առումով համակարծիք ենք Եվրախորհրդարանի անդամների հետ, որ համապարփակ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է դադարեցնել բոլոր բռնությունները և վերացնել հակամարտության բուն պատճառները, այդ թվում՝ կապված արցախահայության անվտանգության և իրավունքների ապահովման, Արցախի վերջնական կարգավիճակի որոշման, ինչպես նաև բոլոր փախստականների ու ներքին տեղահանվածների իրենց տներ արագ և անվտանգ վերադարձի խնդրի լուծման հետ:

Համոզված ենք, որ Եվրախորհրդարանի բանաձևերը, այդ թվում՝ ադրբեջանական պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկությունները, կարևոր ներդրում կլինեն ընդհանուր ջանքերում՝ ուղղված շրջափակման դադարեցմանը և Արցախում էթնիկ զտումներ ու ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի հանցավոր ծրագրերի կասեցմանը»,- ասված է Արցախի ԱԳՆ մեկնաբանության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում