
Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի նյութական վնասը կազմում է ավելի քան 105 մլրդ դոլար։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ֆինանսների նախարարությունը։
«Մենք մոտ 6 անգամ ավելի մեծ վնաս և կորուստ ունենք, քան 1999 թվականին Մարմարա ծովի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ»,-հայտարարել են Թուրքիայի Ֆինանսների նախարարությունում:
Գերատեսչությունը հավելել է, որ այս ցուցանիշը համապատասխանում է 2023 թվականի համար ակնկալվող ազգային եկամտի 9 տոկոսին։