
«Որպես երևանցի շնորհակալ եմ Հրաչյա Սարգսյանից շուրջ 5 տարի մեր քաղաքին նվիրված ծառայության համար:
Գնահատելով վերջին վեց ամսում քաղաքապետի հետ մեր համագործակցությունը՝ կարող եմ այն վստահ բնութագրել որպես հաջող աշխատանք՝ ի շահ Երևանի և երևանցու:
Հրաչյա Սարգսյանին մաղթում եմ միայն ձեռքբերումներ և նոր հաջողություններ իր հետագա գործունեությունում»։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան