Wednesday, 22 03 2023
Քանդել ենք կառուցելու նպատակով․ Սանոսյանը՝ փողոցները քանդելու ու տարիներով չնորոգելու մասին
17:45
Գերմանիայում հանցագործություն են որակել Կիևին ուրանով արկեր ուղարկելու Մեծ Բրիտանիայի պլանները
ՀՀ և ԼՂ դեմ նոր ագրեսիայի վտանգ իսկապես կա. Միրզոյան
ԼՂ և հարակից տարածքներ հայ փախստականների վերադարձի հարցը քննարկվում է ՄԱԿ փախստականների հարցով հանձնակատարի հետ
Խոշորացված համայնքների բյուջեների հնարավորություններն ավելի մեծ են. Փաշինյան
Բեյրութի կենտրոնում ցուցարարները փորձել են գրավել կառավարական պալատը
ԵՄ առաքելությունը ևս մեկ կարևոր գործիք է, որը պետք է ծառայեցվի ընդհանուր խաղաղության գործընթացին․ Արարատ Միրզոյան
17:23
ԱՄՆ-ն որոշել է Abrams տանկերի հին մոդելներ փոխանցել Ուկրաինա
ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովում ՀՀ-ն 2 տղամարդ էին ներկայացնում․ ինչո՞ւ․ Բաթոյան
«Պուտինն ու Սի Ցզինպինը չեն քննարկել Ուկրաինայի խաղաղության ծրագիրը». Պեսկով
Խորապես շնորհակալ եմ Ձեզ Նովրուզը շնորհավորելու և մեզ փառքի արժանացնելու համար․ Հասանովը՝ Փաշինյանին
17:08
Երկրաշարժ Իրանի հյուսիսում
ՀՀ-ն Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ չի բանակցում
ԱԽ քարտուղարն Իրանի դեսպանի հետ քննարկել է անվտանգային հարցեր
«Բ**ի տղերքը» դարձավ պատմություն․ շատերի մեջից սովետը դուրս չի եկել
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման 4 անդամների մասով նախաքննությունն ավարտվել է
Միրզոյանի հետ հանդիպմանը Լավրովը ներկայացրեց ՌԴ-ի պատկերացումները ԼՂ ապագայի վերաբերյալ. Խաչատրյան
Արթուր Թովմասյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել. քննարկել են ԱԺ նիստի օրակարգի հարցերը
15 զինծառայողների մահվան գործով փորձաքննության եզրակացությունները մեծ հարցեր են առաջացրել
16:35
Արժույթի միջազգային հիմնադրամը Ուկրաինային 15.6 մլրդ դոլար վարկ կտա
Ուղիղ․ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան
ԵԽԽՎ հանձնաժողովը հայտարարություն է ընդունել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման վերաբերյալ
150 միլիարդ դրամ
16:15
ԵՄ-ի երկրները 2022 թ. 15,6 մլրդ եվրո են ծախսել Ադրբեջանից գազ գնելու վրա
Լուրերի օրվա թողարկում 16:00
«Գոյ» թատրոնը ոչ միայն չի փակվում, այլև թատրոնի համար ստեղծվում են աննախադեպ բարենպաստ պայմաններ. Արա Խզմալյան
Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը կազմում է 50,096
Տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումն անվճար է բոլորի համար. մասնագետների հորդորն է չհետաձգել հետազոտությունները
15:40
Եղանակը աշխարհում – Մարտ 23, 2023
15:35
Ճապոնիայի վարչապետը Կիևին խոստացել է 470 միլիոն դոլարի անհատույց օգնություն

Zara-ի սեփականատերը կփակի Ռուսաստանում մնացած 269 խանութները

Իսպանական Inditex ցանցը՝ հագուստի և կոշիկի`աշխարհում խոշորագույն մանրածախ վաճառողը (ապրանքանիշերը՝ Zara, Pull & Bear, Massimo Dutti, Bershka, Stradivarius, Oysho), հայտարարել է, որ վերջնականապես փակելու Է Ռուսաստանում մնացած 269 խանութները: Այս մասին հայտնում է El Pais պարբերականը:

Inditex-ը մոտավորապես 500 խանութ ուներ Ռուսաստանի տարածքում, որտեղ աշխատում էր ավելի քան 9 հազար մարդ, 2022 թ. մարտին ընկերության ղեկավարությունը որոշում Է ընդունել ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում՝ անհնարին համարելով «գործառնությունների շարունակականության ապահովումը»:

Իսկ 2022 թ. հոկտեմբերին Inditex-ը համաձայնել է իր ռուսական ստորաբաժանումը վաճառել Լիբանանում գտնվող իր Daher group ֆրենչայզին։ Խումբը նաև պարզաբանել է, որ գործարքը նշանակում է երկրում ընկերության գործունեության դադարեցում։

«Inditex»-ը հաստատում է մնացած 269 խանութների փակումը մարտի 5-ին (ՌԴ-ում) գործունեությունը դադարեցնելուց հետո»,- գրում է հրատարակությունը։

Ինչպես նշվում է հոդվածում, ֆինանսական հաշվետվությունում ընկերությունը մանրամասնորեն ներկայացնում է «ակտիվների ու իրավունքների փոխանցումը՝ կապված 514 խանութներից 245-ի հետ, որոնք ընկերությունն ուներ Ռուսաստանում»:

Դրանք կազմում են ընդհանուր թվի 47,6%-ը:

«Առքուվաճառքի պայմանագրի կնքումից հետո փոխանցված տարածքներում կտեղակայվեն Daher խմբին պատկանող ապրանքանիշերի վաճառքի կետերը, որոնք ամենևին կապ չունեն Inditex խմբի հետ», – հայտնել են իսպանական ընկերությունում։ Inditex կորպորացիան հիմնադրվել է 1985թ.-ին:

Բաժնետոմսերի հսկիչ փաթեթի պահառուն մնում է ընկերության հիմնադիր Ամանսիո Օրտեգան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում