Օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի հետկանչը ժամանակավորապես հանդարտեցրեց իրավիճակը Թբիլիսիի փողոցներում, սակայն ընդդիմության և վրացական իշխանությունների առճակատումը ցանկացած պահի կարող է նորից բռնկվել։ Իրավիճակը սրվել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հարցազրույցից, որը մեղադրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, եվրոպացի պատգամավորներին և արևմտյան երկրների դեսպաններին «բռնություն հրահրելու» մեջ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ուկրաինա/ Ռազմավարական վերլուծության վրացական կենտրոնի փորձագետ Վլադիմիր Կոպչակի և Վրաստանի ռազմավարական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Գելա Վասաձեի հետ: