Monday, 27 03 2023
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 27, 2023
Իսրայելի նախագահը կոչ է արել դադարեցնել դատական բարեփոխումների օրինագիծը. սպասվում է Նեթանյահուի հայտարարությունը
Հեղուկ գազի ներմուծումը Վրաստան աճել է
Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի
Վրաստանի քաղաքացիներն արտասահմանում ծախսել են 1,8 մլրդ լարի
Իսրայելի դատական բարեփոխումները քննադատելուց հետո պաշտպանության նախարարը պաշտոնանկ է արվել
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Մի շարք հասցեներում ջուր չի լինի
Մոսկվան այս փուլում խաղաղության համաձայնագրի նոր տարբերակ չի առաջարկի. պայմանագիրը հեռու է անգամ ձևավորվելուց
Դեռ շատ անելիք ունենք մեր երկրում սպորտային բժշկության զարգացման առումով․ նախարար
Թուրքիա այցելուների թվով առաջատարը Ռուսաստանն է՝ 227․965 մարդ
Սիսիան և Անի համայնքներում ՔՊ-ն հաղթել է
Քննիչ հանձնաժողով չներկայանալու դեպքում տվյալ անձին սպառնում է քրեական պատասխանատվություն․ Մովսես Հակոբյանն ու մյուսները չեն կարող չներկայանալ
Սիսիանում «ՔՊ»-ն հավաքել է 63,5% ձայն. Սիսիանի «ՔՊ» թեկնածու
Հայաստանում իրավունք չունենք կառուցելու 1200 մեգավատտ հզորության ատոմային բլոկ․ կդառնանք երկրորդ Չեռնոբիլ
Ընտրողների վստահությունը պարտավորեցնող է և սիրելի․ վարչապետ
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևանի և վեց մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն. ՀԷՑ
Հայ-ամերիկյան հարաբերության համեստն հմայքն ու անհամեստ պաթոսը
Արհեստական ​​ինտելեկտը տասնամյակների ընթացքում ամենակարևոր տեխնոլոգիական առաջընթացն է. Բիլ Գեյթս
Անի համայնքում նախնական տվյալներով հաղթել է ՔՊ-ն
23:45
Ֆրանսիան վտանգ է համարում ոչ միայն TikTok-ը, այլև Instagram-ն ու WhatsApp-ը
Անթույլատրելի երևույթները վերացվելու են, քայլ առ քայլ․ ԱՀ պետնախարար
23:30
Tesla-ի զեղչերը Չինաստանում քաոսի են հանգեցրել ավտոմեքենաների շուկան
Անի համայնքում նախնական տվյալներով ՔՊ-ն առաջատար է
Շիրակի մարզպետը նոր նշանակում է արել
ԱՄՆ դեսպանը ներկա է գտվել Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը
Երևանում քաղաքացին ընկել է վերելակի հորանը. նա հոսպիտալացվել է
Ինչո՞վ է տարբերվում Google-ի Bard-ը ChatGPT-ից
Կյանքից հեռացել է հայտնի ամերիկահայ գրող Երվանդ Ազատյանը

Շարասյուն, հրաժարական. կմատուցի՞ ընդդիմությունն իշխանությանը «ավանդական ծառայությունը»

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո իշխանությունը կգնա՞ Ավագանու արտահերթ ընտրության, թե՞ կառաջնորդվի այն տարբերակով, որի մասին գրվել է մամուլում՝ Հրաչյա Սարգսյանի փոխարեն ավագանին քաղաքապետ կընտրի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին, որն էլ այդ պաշտոնում առավել ինտենսիվ կպատրաստվի 2023  թվականի սեպտեմբերին սպասվող՝ Ավագանու, դե ֆակտո քաղաքապետի հերթական ընտրությանը: Քաղաքական իմաստով, մեծամասնության համար խնդիրը 40 տոկոսն է, որը ըստ օրենքի կտա արդեն Ավագանում մեծամասնություն կազմելու հնարավորություն՝ բոնուսի շնորհիվ, որ հատկացվում է 40  տոկոսից ավելի հավաքած ուժի համար:

Բայց, ներկայիս ներքաղաքական եւ հասարակական իրավիճակում 40 տոկոսը գործող իշխանության համար զգալի խնդիր է, հատկապես, եթե խոսքը ՏԻՄ ընտրության մասին է: Եթե իշխանությանը օգնության գա խորհրդարանական ընդդիմություն-նախկին իշխող  համակարգը եւ Երեւանի ընտրությունը սրի համապետական ընտրության տրամաբանությամբ, իշխանությունը կստանա իր համար առավելագույն հարմարավետ դաշտում խաղալու հնարավորություն, ինչպես 2021 թվականին: Այդ ժամանակ հնարավոր եղավ ապահովել 51 տոկոս, իսկ Երեւանի պարագայում կբավականացնի անգամ 40-ը՝ մեծամասնություն եւ քաղաքապետ ունենալու համար:

Եթե խորհրդարանական ընդդիմությունը չմատուցի այդ «ծառայությունը» գործող իշխանությանը, չմասնակցի ընտրությանը, կամ մասնակցի առավելապես տեղական ինքնակառավարման հնարավորինս ապաքաղաքական դիրքերից, ապա այդ դեպքում կամ իշխանությունն ինքը պետք է ներքաշի այդ ընդդիմությանը իր համար հարմարավետ դաշտ, կամ պետք է կաշվից դուրս գա 40 տոկոս վստահության հասնելու համար՝ միաժամանակ չդիմելով մեթոդների, որոնք կարող են ավելորդ խնդիրներ առաջացնել այսպես ասած ժողովրդավարական գնահատականի իմաստով: Ի դեպ, այդ առումով ուշադրության է արժանի «բանակում հինգերորդ շարասյան» մասին վարչապետի առաջ քաշած թեման, որ դրսեւորում է ծավալման միտումներ, ու այդ թեմայի շրջանակում նաեւ քաղաքապետի հրաժարականի բավականին արագ ծավալումը: Սա իհարկե աներկբա կապակցվածության վկայություն չէ, բայց ունի ժամանակագրական եւ տողատակային ուշագրավություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում