Անվտանգության բուրգը սարքելու համար ժամանակ է պետք, հիմա վտանգավոր շրջան է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի խոսքով` ինչքան մենք մեր վրա հույս դնենք, այնքան արդյունքներ կունենանք. «Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու, եղած ներուժը ճիշտ պետք է գնահատել: Անվտանգությունը դա միայն Զինված ուժերը չէ:Անվտանգության բուրգը սարքելու համար ժամանակ է պետք, հիմա վտանգավոր շրջան է: Ադրբեջանը շտապում է, որովհետև հասկանում է` մեր անվտանգության բուրգը կառուցելու ճանապարհին ենք»: