Wednesday, 22 03 2023
15 զինծառայողների մահվան գործով փորձաքննության եզրակացությունները մեծ հարցեր են առաջացրել
16:35
Արժույթի միջազգային հիմնադրամը Ուկրաինային 15.6 մլրդ դոլար վարկ կտա
Ուղիղ․ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան
ԵԽԽՎ հանձնաժողովը հայտարարություն է ընդունել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման վերաբերյալ
150 միլիարդ դրամ
16:15
ԵՄ-ի երկրները 2022 թ. 15,6 մլրդ եվրո են ծախսել Ադրբեջանից գազ գնելու վրա
«Գոյ» թատրոնը ոչ միայն չի փակվում, այլև թատրոնի համար ստեղծվում են աննախադեպ բարենպաստ պայմաններ. Արա Խզմալյան
Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը կազմում է 50,096
Տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումն անվճար է բոլորի համար. մասնագետների հորդորն է չհետաձգել հետազոտությունները
15:40
Եղանակը աշխարհում – Մարտ 23, 2023
15:35
Ճապոնիայի վարչապետը Կիևին խոստացել է 470 միլիոն դոլարի անհատույց օգնություն
Ռուսաստանը փորձում է հերթական ցեղասպանությանը ենթարկել հայ ժողովրդին
Փաստաբան Լևոն Գևորգյանը ձերբակլվել է
Պրոցեսը պետք է ամբողջությամբ տեղափոխել արևմտյան հարթակ՝ Մոսկվայից հեռու
Ադրբեջանի ագրեսիվ վարքի վերաբերյալ Մհեր Մարգարյանի նամակը ՄԱԿ-ում հրապարակվել է որպես պաշտոնական փաստաթուղթ
Արևմուտքի պատասխանը Չինաստանի նախագահի Մոսկվա այցին
Վարչապետին ներկայացվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի 2022թ. կատարողականը
Մենք պետք է հասնենք խաղաղության՝ ի հեճուկս Ադրբեջանի մղումների. Վահագն Ալեքսանյան
14:30
Ucom-ն առաջարկում է միանալ շարժական ինտերնետի նոր՝ uDrift 3500 սակագնային պլանին
Վարորդը չի ենթարկվել «կանգ առ» հրահանգին. 26-ամյա պարեկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան ընկել է ձորը, վարորդը մահացել է
14:12
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բացահայտվել է կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի երկուական դեպք
«Հայոց օր» ԱՄՆ-ում
Տրանսֆերային գնագոյացման կարգավորումներում կատարվել են մի շարք փոփոխություններ. ՊԵԿ
Մոլորության և անփութության արդյունքո՞ւմ էր մոլորված զինծառայողը դարձել գերեվարված
ՍԱՏՄՆ-ն կասեցրել է «Դումիկյան եղբայրներ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը
Լուրերի օրվա թողարկում 14:00
14:01
Սերբիայի և Կոսովոյի առաջնորդները համաձայնել են ԵՄ խաղաղության ծրագրին
Ալիևի արածը մանր վրեժխնդրություն է, ավելի լուրջ ու վտանգավոր են Իրանի շուրջ զարգացումները

Ֆրանսիացի մտավորականները միջազգային հանրությանը կոչ են արել անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել Արցախի շրջափակումը վերացնելու ուղղությամբ

Ֆրանսիայի Սենատում մարտի 16-ին տեղի ունեցավ «Ի աջակցություն Հայաստանի և Արցախի» խորագիրը կրող բացառիկ համաժողով՝ ֆրանսիացի ականավոր մտավորականների և խորհրդարանականների մասնակցությամբ:

Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների՝ Սենատի և Ազգային ժողովի նախագահներ Ժերար Լարշեի և Յաել Բրաուն-Պիվեի բարձր հովանու ներքո կազմակերպված համաժողովի բացման խոսքով հանդես եկան Սենատի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային իրազեկման խմբի նախագահ, «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոն և Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարար, «Բժիշկներ առանց սահմանների» և «Աշխարհի բժիշկներ» կազմակերպությունների հիմնադիր Բերնար Կուշները։

Համաժողովի բանախոսների թվում էին հանրահայտ գրող, փիլիոփա և ճանապարհորդ Սիլվեն Տեսոնը, Ֆրանսիական ակադեմիայի անդամ Էրիկ Օրսեննան, գրող, ռազմական լրագրող, Մարդու իրավունքների հարցերով Ֆրանսիայի նախկին դեսպան Օլիվիե Վեբերը, գրող, փիլիսոփա Պասկալ Բրյուկները, «Le Point» պարբերականի խմբագիր, արձակագիր Վալերի Թորանյանը, գրողներ Բլանշ դը Ռիշմոնը, Էմանուել Ռուբենը և Մարինա Դեդեյանը, աշխարհահռչակ կինոգործիչ Կոստա Գավրասը։

Ֆրանսիացի մտավորականներն իրենց խորը մտահոգությունը հայտնեցին Ադրբեջանի կողմից շարունակաբար և անթաքույց կերպով վարվող հայատյաց և էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ՝ ահազանգ հնչեցնելով վերջինիս հետևանքով Արցախի ժողովրդի առջև ծառացած գոյաբանական սպառնալիքների կապակցությամբ, և կոչ արեցին միջազգային հանրությանը անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել Արցախի՝ արդեն գրեթե 100 օր տևող շրջափակումը վերացնելու և արցախահայության՝ իր հայրենի հողի վրա անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքը երաշխավորելու համար։

Համաժողովի ավարտին ամփոփիչ ելույթներով հանդես եկան Սենատում և Ազգային ժողովում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբերի նախագահներ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը և Անն-Լորանս Պետելը, Արցախի հետ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Պուպոնին և Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

Համաժողովին ներկա էին նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ և Սենատի անդամներ, տարածքային և քաղաքային իշխանությունների ղեկավարներ, Ֆրանսիայի մշակութային և հանրային գործիչներ, բազմաթիվ լրագրողներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում