
Սաուդյան Արաբիայի և Իրանի կողմից Չինաստանի միջնորդությամբ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերումը լրջորեն փոխում է ռազմավարական իրավիճակը Մերձավոր Արևելքում․ նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը «The Washington Post»-ի արտաքին քաղաքականության հոդվածագիր Դեյվիդ Իգնեյսսին տված հարցազրույցում։
«Չինաստանը վերջին տարիներին հայտարարել է, որ պետք է մասնակցի աշխարհակարգի ստեղծմանը, այժմ նա կարևոր քայլ է կատարել այս ուղղությամբ»,- նշել է Քիսինջերը։
Խոսելով Թեհրանի դեմ իսրայելական կողմի ձեռնարկած միջոցների մասին՝ Քիսինջերն ընդգծել է, որ «Իրանի վրա ճնշում գործադրելիս այժմ պետք է հաշվի առնել Չինաստանի շահերը»։