
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն շաբաթ օրը՝ մարտի 18-ին, 10 տարվա ընդմիջումից հետո, երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակներում, առաջին անգամ կայցելի Եգիպտոս։ Այս մասին ուրբաթ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն։
«Առաջիկա բանակցություններում նախատեսվում է ամբողջությամբ դիտարկել երկկողմ հարաբերությունները և մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ», – նշված է հաղորդագրության մեջ։