Monday, 27 03 2023
Կասեցվել է ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման հերթական փորձը
12:00
Ճապոնիան Ռուսաստանի հետ համատեղ կշարունակի գազի արտահանումը
11:55
Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը բխում է Թուրքիայի պետական շահերից
Էական – 14. Մարդկային եւ նյութական ռեսուրսների արդյունավետ կառավարումը՝ Հայաստանի հզորացման գրավական
Լրատվական հոսքից ինձ մոտ տպավորություն էր, որ 2500 սակուրա ենք գնել. Տիգրան Ավինյան
Մեկ շաբաթում արձանագրվել է թունավորման 12 դեպք
Երևանցիները շուտով կնկարվեն սակուրաների կողքին, կտեղադրեն սոցցանցերում․ Բեգոյան
11:20
Դարձի՛ր Ակբա բիզնես ակումբի անդամ
Հաշմանդամություն ունեցողների տեղաշարժի մատչելիությունը պետք է ապահովենք․ Ավինյան
Ալիևը կրկին առաջարկում է Բաքվում հանդիպում անցկացնել ԼՂ ներկայացուցիչների հետ
Ամոթ է, ուղղակի ամոթ է մեզ` բոլորիս, այս հարցը պետք է 2 շաբաթվա ընթացքում լուծվի. Ավինյան
Զվարթնոց գյուղի մոտ մեքենան բախվել է վահանակին․ վարորդը զոհվել է
Ուղիղ․ «Իմ քայլը» հիմնադրամի տնօրենն ամփոփում է 2022թ․ ծրագիրը
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշումը Վերաքննիչ քրեական դատարանը թողեց անփոփոխ
Տարադրամի փոխարժեք – Մարտ 27, 2023
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 27, 2023
Իսրայելի նախագահը կոչ է արել դադարեցնել դատական բարեփոխումների օրինագիծը. սպասվում է Նեթանյահուի հայտարարությունը
Հեղուկ գազի ներմուծումը Վրաստան աճել է
Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի
Վրաստանի քաղաքացիներն արտասահմանում ծախսել են 1,8 մլրդ լարի
Իսրայելի դատական բարեփոխումները քննադատելուց հետո պաշտպանության նախարարը պաշտոնանկ է արվել
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Մի շարք հասցեներում ջուր չի լինի
Մոսկվան այս փուլում խաղաղության համաձայնագրի նոր տարբերակ չի առաջարկի. պայմանագիրը հեռու է անգամ ձևավորվելուց
Դեռ շատ անելիք ունենք մեր երկրում սպորտային բժշկության զարգացման առումով․ նախարար
Թուրքիա այցելուների թվով առաջատարը Ռուսաստանն է՝ 227․965 մարդ
Սիսիան և Անի համայնքներում ՔՊ-ն հաղթել է
Քննիչ հանձնաժողով չներկայանալու դեպքում տվյալ անձին սպառնում է քրեական պատասխանատվություն․ Մովսես Հակոբյանն ու մյուսները չեն կարող չներկայանալ
Սիսիանում «ՔՊ»-ն հավաքել է 63,5% ձայն. Սիսիանի «ՔՊ» թեկնածու

Որքա՞ն զբոսաշրջիկ կգա Իրանից Նովրուզին. Դրան խանգարում են Իրանում ֆինանսական դժվարությունները

Մարտի 23-ին  Նովրուզը նշելու համար հայաստանցիները պատրաստ են ընդունելու իրանցի հարևաններին։ Սակայն վերջին տարիներին, այնուամենայնիվ, որոշակի նվազում կա՝ պայմանավորված Իրանում ֆինասական խնդիրներով։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի (ՏՀՖ) նախագահ Մեխակ Ապրեսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ 2019 թվականին ընդհանուր այցելությունների մեջ տեսակարար կշիռը Իրանից եղել է հինգ տոկոս. «2019-ին ունեցել ենք մեկ միլիոն 894 հազար այցելու։ 2020 թվականին շեշտակի նվազում է եղել, ինչպես բոլոր երկրներում։ Տոկոսային առումով, ըստ էության, աճ է եղել, եթե 2019-ին Իրանից այցելությունները 5 տոկոս են եղել, ապա 2020 թվականին՝ 6,9 տոկոս, բայց բացարձակ թվով շուրջ 26 000: Մեր ընդհանուր այցելությունները կազմել են 375 000: Այդ թվի  գերակշռի մասը առաջին եռամսյակում է գրանցվել, երբ դեռ կարանտին չէր հայտարարվել»,-ասաց նա:

Ըստ Ապրեսյանի, 2021-ին իրավիճակը բավականին լավացել է, ունեցել ենք 96․000 այցելություն Իրանից, սա եղել է ընդհանուր այցելությունների 11 տոկոսը. «Ընդ որում՝ ստացվում է, որ տեսակարար կշռով երրորդ տեղն է եղել, Այցերի մոտ 41, 5 տոկոսը Ռուսաստանից է եղել, 13,5 տոկոսը՝ ընդհանուր ԵՄ երկրներից և 11 տոկոսը՝ Իրանից։ 2022-ին Իրանից ավելի շատ այցելություններ ենք ունեցել։ Թեև դրանք կազմել են ընդհանուր այցելությունների 6,8 տոկոսը, բայց ընդհանուր այցելությունները 2022-ին եղել է մեկ միլիոն 665 հազար, որից ավելի քան 113․000-ը Իրանից: Այսինքն ունեցել ենք աճ Իրանից, բայց մենք կունենայինք ավելի լավ պատկեր, եթե դրան նպաստեր ֆինանսական հնարավորությունները»:

Մեխակ Ապրեսյանը հիշեցրեց, որ 2022-ին հայ-իրանական կարևոր միջոցառում է կազմակերպվել Նավասարդ խորագրով:

«Իրանում ֆինանսական առումով այնքան էլ բարենպաստ պայմաններ չեն թե այս , թե նախորդ տարի, ու չնայած դրան, դեռ այցելությունների թվի աճ կա։ Բացի այդ, կորոնավիրուս, պատերազմ, դրանք բոլորը էական խոչընդոտ են եղել բոլոր առումներով, գումարած դրան Իրանում դոլարի գինը բարձրացել է, ինֆլյացիա կա , իսկ մեզ մոտ, ընդհակառակը: Այդ իմաստով իրանցիների համար զբոսաշրջային արժեքը թանկանում է, ինչն էլ խոչընդոտում է Իրանից այցելություններին։

Իրանցիները մեծ հաճույքով են գալիս Հայաստան, խնդիրը դոլարի աժեզրկումն է, դրամն է խիստ արժևորվել 25 տոկոսով։

Այսինքն՝ ֆինանսական առումով իրանցիների համար այնքան էլ բարենպաստ պայմաններ չեն Հայաստան այցելելու։ Փաստացի, Իրանից այցելությունների տեմպի անկումը պայմանավորված է դոլարի արժևորմամբ։ Կորանավիրուսը և տարածաշրջանում ոչ կայուն վիճակը միշտ զբոսաշրջության վրա ունենում է մեծ ազդեցություն»,-ասաց Ապրեսյանը:

Նա նաև նկատեց, որ ընդհանուր Հայաստան այցելությունների մեջ ամենամեծ տեսակարար կշիռը միշտ կազմել են Ռուսաստանից այցելությունները և այդ միտումը պահպանվում է մինչ օրս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում