
«Ադրբեջանն արդեն քայլեր է ձեռնարկում իր տարածքում ապրող հայ բնակիչներին վերաինտեգրելու ուղղությամբ», – այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանությունում։
«Ադրբեջանը երկխոսություն է վարում հայ բնակիչների հետ և, որպես բարի կամքի քայլ, առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Բաքվում։ Հայկական կողմն, ընդհակառակն, ամբողջությամբ մերժել է արևմտյան Ադրբեջանի համայնքի երկխոսության առաջարկը։ Սա ցուցիչ է, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ և վարում է կեղծավոր քաղաքականություն»,- ասել է խոսնակը։