Այսօր միջազգային շուկաներում ոսկու գինը սահմանել է հերթական ռեկորդը: Լոնդոնի բոսրայում ոսկե գինը, մասնավորապես, կազմել է 1,920.25$/տր.ունցիա: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Նյու Յորքի բորսայում ոսկու` դեկտեմբերի ֆյուչերսային գինն աճել է 2.5%-ով ` կազմելով 1,923.1$/տր.ունցիա: Նշվում է, որ ներդրողները նորից սկսել են ոսկի գնել միջազգային տնտեսության վերաբերյալ ստացված բացասական կանխատեսումների պատճառով: Ակնկալվում է, որ մինչև տարվա վերջ ոսկու գինը կհասնի 2,000$/տր.ունցիայի: