Saturday, 01 04 2023
Հայտնաբերվել և ձերբակալվել է մարդուն առևանգելու մեղադրանքով հետախուզվողը
Թեհրանը բողոքի նոտա է հանձնել Բաքվին
150 հեկտար հողը ինչի՞ եք տալիս թուրքին. Տեղում վրդովված են
Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
23:00
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Էմանուել Մակրոնը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը ապրիլի 5-ին կմեկնեն Պեկին
Ռուսաստանը մեկ ամսով գլխավորելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանություն է տվել խորհրդարանի որոշմանը, որը թույլ է տալիս Ֆինլանդիային անդամակցել ՆԱՏՕ-ին
Դրա համար է Երևան ժամանել Միխայիլ Գալուստյանը. Հայաստանում ներկայացվել է առաջին քլաբ հաուսը՝ Parajanov Club House
Հնարավոր չէ կոչ անել լինել ժողովրդավարական երկիր, բայց զուգահեռ պահանջել սերտ կապեր ՌԴ-ի հետ
Մենք էլ պետք է կանգնենք բանակի կողքին. ինչո՞ւ են Կոռնիձորցիներին բաժանված զենքերը հավաքել
21:50
Իսպանիայի հյուսիսում պայքարում են անտառային հրդեհի դեմ
Աշխարհը երկար չի հանդուրժի Ադրբեջանի մարդատյաց քաղաքականությունը, ուկրաինացիների մահն առաձնահատուկ է, արցախցիներինը՝ ո՞չ
21:30
Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց
Թուրք-սելջուկյան ասպատակությունները Հայաստանում՝ ըստ օտար աղբյուրների
Շուշիի շրջանում խախտվել է հրադադարի ռեժիմը․ ՌԴ ՊՆ
Ձյուն է տեղում, փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան
20:30
Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 «Ռոսոմակ» զրահափոխադրիչ
Հայկական քաղաքականության ամոթալի սնուցումը
20:00
Մեծ Բրիտանիայի պետական ​​հատվածի կոռուպցիան համաճարակի ժամանակ քառապատկվել է
19:45
Թուրքիայում հայ մարմնամարզիկները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել
Թուրքը գա հասնի Երևան, ինչա թե էսկալացիա՞ թույլ չտանք. Տեղ համայնքում վրդովված են` հայրենիք ենք կորցնում
Հայկական «տնտեսական հրաշքը» 2022թ. և հնարավոր ռիսկերը. Ջուլիետա Թադևոսյան
Թուրքերի առաջին ասպատակությունները Հայաստանում
18:45
Կամչատկայում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
18:30
ԱՄՆ-Կանադա սահմանի մոտ գետում 8 դի է հայտնաբերվել
Դեսպանի փոփոխությունը բնականոն գործընթաց է․ Իրանի դեսպանատնից արձագանքում են
Արևմուտքը ցույց տվեց, որ ժողովրդավարական ուղի բռնած Հայաստանը ուշադրության կարիք ունի և պետք է ստանա
Վրաստանում ՀՀ դեսպանն այցելել է Սաբաթլո հայաբնակ գյուղ
Չպետք է ընդունենք հակառակորդի առաջխաղացումը, պետք է պարտադրենք, որ վերադառնան խորհրդային սահմաններին  
Դադարեցվել է Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը. գծերի վրա բեկորներ են ընկել

Թուրքիայի ընդդիմությունը հայտարարել է ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցության ծրագրերի մասին

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ունալ Չևիքյոզը նշել է, որ իրենք մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում կշարունակեն Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցությունը:

Այս մասին հայտնում է TASS-ը:

«Ռուսաստանը, անկասկած, մեզ համար կարևոր գործընկեր է, որի հետ մենք ակտիվորեն համագործակցում ենք, մասնակցում ենք տարածաշրջանում ծագող խնդիրների լուծմանը։ Նրա հետ հարաբերությունները չեն կարող անտեսվել, մենք երբեմն ունենում ենք որոշակի խնդիրներ, բայց դրանք լուծելու համար պետք է գործենք միասին։ Միևնույն ժամանակ, չպետք է մոռանալ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է։ Ինչպես սառը պատերազմի տարիների էին նախկին Խորհրդային Միության հետ վարում հավասարակշռված քաղաքականություն, այնպես էլ այսօր կարող ենք հաջողությամբ համատեղել դաշինքին անդամակցությունը Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների հետ»,-ասել է Չևիքյոզը:

Նա նշել է, որ երկկողմ հարաբերություններում հավասարակշռության պահպանումն ու փոխադարձ շահերը հաշվի առնելը միջպետական ​​հարաբերությունների լավ օրինակ են։

«Սա շատ կարևոր է մեզ համար՝ հաշվի առնելով, որ մեր միջև պետական ​​մակարդակով ոչ միայն ակտիվ առևտուր կա, այլ նաև սերտ ընտանեկան կապեր»,- նշել է նա՝ նկատի ունենալով երկու երկրների բնակիչների ամուսնությունները։

Չևիքյոզը հիշեցրել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները երկար պատմություն ունեն, ներառյալ պատերազմները։

«20-րդ դարի սկզբին երկու երկրներն էլ ստեղծեցին նոր պետություններ՝ ԽՍՀՄ-ը և Թուրքիայի Հանրապետությունը, պահպանեցին բարեկամական և համերաշխ հարաբերությունները: Դրանք այսօր ակտիվորեն զարգանում են: Մենք պետք է նայենք ապագային, ոչ թե անցյալին»,-ասել է Թուրքիայի ընդդիմության առաջնորդի խորհրդականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում