Ռուսական խաղաղապահությունը չի կատարում իր վրա դրված պարտականությունները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը:
Ազիզյանը հարցադրում է անում՝ Զախարովայի հայտարարությունը ինչ է նշանակում, այն դեպքում, որ հենց երրորդ կողմն է ստանձնել պարտավորությունը․ «Ձևավորված իրավիճակում պետք է գնանք միջազգային հստակ երաշխիքների: Կարճաժամկետ հեռանկարում մանևրելու համար պետք է օգտագործել բոլոր գործիքակազմերը: Այս պահին առաջնային է մեր զինվելը․ չպետք է հույսը դնենք այս կամ այն անվտանգային կառույցի վրա»: