Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Վերջին տարիներին արտարժույթով հիփոթեքային վարկերի պորտֆելն աճի ընդգծված միտումներ չի ցուցաբերում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Արմեն Քթոյանը

-Պարոն Քթոյան, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիպոտեքային կրեդիտները կարող են տրամադրել միայն ՀՀ դրամով, իսկ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց բնակարանային հիպոտեկային կրեդիտները նաև արտարժույթով: Նախագծի հեղինակները նշում են, որ արտարժույթի փոխարժեքի տատանողականությունը քաղաքացիների համար մեծ ռիսկեր է առաջացնում։ Այս փոփոխությամբ՝ որքանո՞վ քաղաքացին պաշտպանված կլինի արտարժույթի ռիսկերից։

Բնականաբար, քաղաքացին արտարժութային ռիսկերից պետք է պաշտպանված լինի։ Այս փոփոխությունները միտված են կանխելու այնպիսի իրավիճակներ, երբ քաղաքացիները, որոնք եթե ինչ-որ առումով լիարժեքորեն չեն պատկերացնում իրավիճակը, համեմատելով դրամով և արտարժույթով, օրինակ, հիփոթեկային վարկերի տոկոսադրույքները, տեսնում են, որ արտարժույթով վարկի տոկոսադրույթն էականորեն ցածր է, և միայն այդ հանգամանքը հաշվի առնելով՝ որոշում են կայացնում հօգուտ արտարժույթով հիփոթեկային վարկ վերցնելուն։

Սա հետագայում, այո՛, հղի է խնդիրներով, և փոխարժեքի տատանումներով պայմանավորված՝ ռիսկերը կարող են ոչ միայն ամբողջությամբ չեզոքացնել տոկոսադրույքի հնարավոր տարբերությունները, այլ նաև լուրջ ռիսկեր առաջ բերել այդ վարկառուների համար։ Այս իրավիճակի տեսանկյունից, իհարկե, այս իրավական առաջարկվող փոփոխությունը թիրախային է, դրական է և նաև տրամաբանական է։ Այլ հարց է, որ առանց այդ էլ վերջին տարիներին արտարժույթով հիփոթեկային վարկերի պորտֆելն աճի ընդգծված միտումներ չի ցուցաբերում, և հիփոթեկային վարկի պորտֆելի ընդլայնումը գլխավորապես պայմանավորված է դրամով ներգրավված հիփոթեկային վարկերի ավելացմամբ, այսինքն՝ պոտենցյալ ռիսկի աղբյուրը տևական ժամանակ է, չի ավելանում, չի մեծանում։ Այսինքն՝ օրենքը միտված է կանխելու այնպիսի իրավիճակների առաջացումը, որոնք այս պահի դրությամբ այնքան էլ հաճախակի հանդիպող չեն։ Բայց որպես տրամաբանական փոփոխություն, այո՛, այն տրամաբանական է։ Եթե քաղաքացու եկամուտները միայն դրամով են, հետևաբար, իր փոխառությունները ևս պետք է լինեն դրամով, որպեսզի այստեղ փոխարժեքի հավելյալ ռիսկ չառաջանա։

– Ընդդիմադիր պատգամավորները մտահոգված են, նշում են՝ օրենքի նախագծի հիմքում չկան փաստացի հաշվարկներ:

-Ես չեմ կարող ասել, թե որ հաշվարկների մասին է խոսքը։ Միգուցե խոսքն այն հաշվարկների մասին է, որոնց արդյունքում պետք է ցույց տրվեր, որ սա իրոք արդիական խնդիր է։ Ես կարող եմ գնահատել տրամաբանությունը․ այս փոփոխությունը բխում է ինձ համար ընդունելի տրամաբանական դիտարկումից, ըստ որի, այո՛, պետք է քայլեր ձեռնարկել, որոնք հատկապես երկարաժամկետ վարկերի պարագայում, ինչպիսին որ հիփոթեկային վարկն է, հնարավորություն կտան փոխարժեքի տատանումներով պայմանավորված ռիկսը նվազեցնել։ Այսինքն՝ այստեղ կա տրամաբանություն, այլ հարց է, թե ինչ չափով է այդ ռիսկն այսօր առկա, տարբեր բանկերի վարկային պորտֆելը և այս օրենքը պոտենցյալ վարկառուների ինչ շրջանակի մասով կարող է խնդիր լուծել։ Նրա տիրույթում կընկնի հազար մարդ թե 10․000 քաղաքացի, չեմ կարող ասել։ Եվ եթե հաշվարկ ասելով այս ասպեկտը նկատի ունեն օրենքի ընդդիմախոսները, ապա դա այլ հարց է։

-Արդյոք բիզնես և հանրային շահերն այս դեպքում չեն հակադրվի՞։

Բանկային բիզնեսը միշտ էլ իր արտարժութային ռիսկերը հավասարակշռում է և իր դիրքերը արտարժութային փակելով՝ փորձում է ռիսկը կառավարել։ Եթե սահմանափակվում է արտարժույթով որոշ վարիատեսակների տրամադրումը, այս դեպքում բանկերը համապատասխան գործիքներով կարող են կառավարել տվյալ արտարժույթով ավանդների ներգրավման ծավալները, և այս կերպ իրենց ռիսկերը հավասարակշռելը, այսինքն՝ բիզնեսի տեսանկյունից սա խնդիր չի ստեղծում, առավել ևս եթե խոսքը երկարաժամկետ ռիսկի մասին է, դա բխում է բիզնեսի շահերից, որովհետև ի վերջո այդ ռիսկի կրողը հանդիսանում են բանկերը։

-Պարոն Քթոյան, հետևելով «Silicon Valley Bank»-ին (SVB)՝ Միացյալ Նահանգներում փակվել է նմանատիպ պորտֆելի բաժնետոմսեր ունեցող «Signature Bank»-ը։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում։

-Եթե փորձենք նախնական տեղեկատվության վրա դատողություններ անել, ըստ էության, կարգավորումային դաշտերը տարբեր են։ Այն մոտեցումները, սկզբունքները, նորմատիվները, որոնք սահմանվել են մեզանում, տարբեր ժամանակներում քննադատվում են որպես համեմատաբար խիստ, բայց նմանատիպ իրավիճակներում խիստ կարգավորումն իր դերը խաղում է՝ էականորեն նվազեցնելով սնանկության դրսոևորումները։ Հայաստանի բանկային համակարգի վերջին տասնամյակների կարգավորումային փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ խոշոր ճգնաժամային հետևանքները բանկային համակարգի վրա այդչափ ազդեցիկ չեն, ինչպես Միացյալ Նահանգներում, այսինքն՝ կարգավորումները և սկզբունքները տարբեր են, և այն, որ մեր բանկային համակարգը կարողացել է նվազագույն կորուստներով դուրս գալ նախորդ տարիների ճգնաժամերից, վստահություն է ներշնչում, որ հետագա հնարավոր ֆինանսաբանկային ցնցումները եթե փոխանցվեն այլ երկրներից, խորանան Միացյալ Նահանգներում և այլն, նրանք Հայաստանում լինելու են կառավարելիության տիրույթում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում