ՌԴ-ն խղճի հետ առնչություն չունեցող պետություն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՔԺԿ ղեկավար, քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի հայտարարությանը:
Շիրինյանի խոսքով՝ Ռուսաստանը մեր դեմ սառը պատերազմ է մղում․ «ՌԴ-ի ստորագրությունը որևէ թղթի վրա գին չունի: Ռուսաստանը փակուղի է մտել, կամ ստանձնած պարտավորությունը կատարում ես, կամ կգա այլ կոնտինգենտ: Ռուսաստանը փլուզման առաջ է կանգնած, Ուկրաինան արնաքամ է անում: ՌԴ-ն կարող է մի գիշերում լքել Հայաստանը, պետք է աշխատել այլ խաղաղապահ կոնտինգենտի ուղղությամբ»: