Monday, 27 03 2023
Իսրայելի դատական բարեփոխումները քննադատելուց հետո պաշտպանության նախարարը պաշտոնանկ է արվել
Մի շարք հասցեներում ջուր չի լինի
Մոսկվան այս փուլում խաղաղության համաձայնագրի նոր տարբերակ չի առաջարկի. պայմանագիրը հեռու է անգամ ձևավորվելուց
Դեռ շատ անելիք ունենք մեր երկրում սպորտային բժշկության զարգացման առումով․ նախարար
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
Քննիչ հանձնաժողով չներկայանալու դեպքում տվյալ անձին սպառնում է քրեական պատասխանատվություն․ Մովսես Հակոբյանն ու մյուսները չեն կարող չներկայանալ
Սիսիանում «ՔՊ»-ն հավաքել է 63,5% ձայն. Սիսիանի «ՔՊ» թեկնածու
Հայաստանում իրավունք չունենք կառուցելու 1200 մեգավատտ հզորության ատոմային բլոկ․ կդառնանք երկրորդ Չեռնոբիլ
Ընտրողների վստահությունը պարտավորեցնող է և սիրելի․ վարչապետ
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևանի և վեց մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն. ՀԷՑ
Հայ-ամերիկյան հարաբերության համեստն հմայքն ու անհամեստ պաթոսը
Արհեստական ​​ինտելեկտը տասնամյակների ընթացքում ամենակարևոր տեխնոլոգիական առաջընթացն է. Բիլ Գեյթս
Անի համայնքում նախնական տվյալներով հաղթել է ՔՊ-ն
23:45
Ֆրանսիան վտանգ է համարում ոչ միայն TikTok-ը, այլև Instagram-ն ու WhatsApp-ը
Անթույլատրելի երևույթները վերացվելու են, քայլ առ քայլ․ ԱՀ պետնախարար
23:30
Tesla-ի զեղչերը Չինաստանում քաոսի են հանգեցրել ավտոմեքենաների շուկան
Անի համայնքում նախնական տվյալներով ՔՊ-ն առաջատար է
Շիրակի մարզպետը նոր նշանակում է արել
ԱՄՆ դեսպանը ներկա է գտվել Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը
Երևանում քաղաքացին ընկել է վերելակի հորանը. նա հոսպիտալացվել է
Ինչո՞վ է տարբերվում Google-ի Bard-ը ChatGPT-ից
Կյանքից հեռացել է հայտնի ամերիկահայ գրող Երվանդ Ազատյանը
Սիսիանի մի քանի բնակավայրերում նախնական տվյալներով ՔՊ-ն առաջատար է
«Անկախ դիտորդը» հայտնում է Սիսիանում արձանագրած ընտրախախտումների մասին
Հայտնի են Սիսիանի մի շարք բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները
Գլխավոր դատախազությունը՝ ավագանու արտահերթ ընտրությունների ենթադրյալ խախտումների մասին
Արցախի դեպքում՝ պայքարել ու մնալ Ադրբեջանի կազմում անհնար եմ համարում
21:50
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ոչ մի ցուցում չկա, որ Ռուսաստանը պլանավորում է միջուկային զենք կիրառել
Գուցե շատերն ԱՄՆ-ից ավելի կոշտ քայլեր են սպասում, բայց չեմ կարծում, թե դա է հարցի լուծումը. Արփի Վարդանյան

Ալիևին ճնշելու համար ԱՄՆ-ն Էրդողանի կարիքը չունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

-Պարոն Չաքրյան, Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը հանդիպել էր  ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի, ինչպես նաև պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդի հետ։ Երկու դեպքում էլ՝ ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտության, հայ-ադրբեջանական խնդիրները։ Ըստ Ձեզ ինչո՞ւ է Վաշինգտոնն այդ հարցերը թուրք պաշտոնյայի հետ քննարկում։

-Հավանաբար Վաշինգտոնն այդ հարցերում ինչ-որ պլան ունի և Քալընին կանչել են, որպեսզի Էրդողանի իշխանությունների կարծիքն իմանան կամ նաև ինչ-որ բան հասկացնեն։ Վերջին շրջանում, եթե նկատել եք, Էրդողանի հայտարարությունները բավականին մեղմացել են։ Ակնհայտ երևում է, որ Անկարան փորձում է հաճոյանալ,  մի շարք հարցերում Էրդողանը հետքայլ է կատարում, որպեսզի սիրաշահի Վաշինգտոնի բարեհաճությունը։ Միացյալ Նահանգները  ղարաբաղյան հարցում բավականին բարենպաստ դիրքորոշում ունի։ Եթե Պուտինը, Լավրովը, Պեսկովը անընդհատ հայտարարում են, որ ղարաբաղյան հարցը իրենք լուծել են, ամերիկյան կողմը, օրինակ, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանն ի պատասխան նշել է, որ պատերազմն ավարտվել է, բայց հակամարտությունը չի լուծվել, որովհետև ճշտված չէ Արցախի կարգավիճակը։ Դրա վրա էլ ռուսները կատաղեցին, բայց քանի որ  հիմա ուկրաինական պատերազմն է, ձայնը կտրել են, ԱՄՆ-ի վրա չեն հաչում։ Իսկ ահա Հայաստանի վրա հաչոցները երբեք չեն դադարում, օրինակ մի երկու շաբաթ առաջ Լավրովը Հայաստանին ագրեսոր էր համարում…

-Փաստը, որ հենց թուրք պաշտոնյայի հետ են այդ հարցերը քննարկում ի՞նչ է նշանակում, որ ԱՄՆ-ն հասկանում է, որ Ալիևի որոշումները մեծամասամբ կախված են Էրդողանի՞ց։

-Չեմ կարծում։ ԱՄՆ-ի համար կարևոր է ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշումները։ Ըստ այդ որոշումներից մեկի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հանձնարարվել էր Մինսկի խմբի եռանախագահող երկրներին։ Ռուսաստանը հիմա արանքից դուրս  է եկել, միջազգայնորեն մեկուսացված է, ուստի ԱՄՆ-ն Ֆրանսիայի հետ միասին է այդ հարցը փորձում կարգավորել։ Թուրքիայից ինչ-որ բաներ են պահանջվում, Իլհամն էլ այդքանը պետք է հասկանա ու ավելորդ բաներ չանի։ Ոմանք ասում են՝ ի՞նչ  է անում արևմուտքը, եթե զորք չի մտցնում։ Կարծում եք՝ զորք մտցնելն այդքան հեշտ բա՞ն է՝ հատկապես այնպիսի տարածք, ինչպիսին Հարավային Կովկասն է, որն ավանդաբար եղել է ռուսական ազդեցության գոտի։ Պատերազմի օրերին առաջարկվել է  ռազմական օգնություն, Ֆրանսիան հաստատապես ՀՀ իշխանություններին զորք ուղարկելու առաջարկ արել է, Միացյալ Նահանգներն էլ՝ ռազմական օգնության անվերապահ առաջարկ։

-Հնարավո՞ր է ԱՄՆ-ն փորձի Թուրքիայի միջոցով ճնշել Ալիևին։

-Ըստ իս՝ ԱՄՆ-ում հիմնականում քննարկվել է Պուտինի ու Էրդողանի իշխանության հարաբերությունները։ Ամերիկան Ադրբեջանին ճնշելու համար Թուրքիայի կարիքը չունի։ Մենք չգիտենք, թե ինչ տեսակ հարաբերություններ են։ Արտաքուստ երևում է, թե կան ռուս-թուրքական որոշ տարաձայնություններ, հայտարարությունները երկուստեք կոշտանում են, բայց դա կարող է խաբուսիկ լինել։ Այսինքն՝ երկուսն էլ նախապես գուցե իրար զգուշացնեն, որ ահա այդպիսի հայտարարություններ կանեն, բայց չնեղանք, ըմբռնումով կվերաբերեք։ Միջպետական հարաբերություններում նման բան արվում է ու ԱՄՆ-ում դա շատ լավ հասկանում են։

-Թուրքիայում նախընտրական շրջան է և ըստ որոշ հարցումների՝ Էրդողանը կարող է պարտվել իր հիմնական մրցակցին։ Հնարավո՞ր է այս շրջանում Անկարայի քաղաքականությունը փոխվի։

-Իմ տպավորությամբ Էրդողանը չի ընտրվի։ Մյուս կողմն էլ բնականաբար  լավ հարաբերություններ կհաստատի Միացյալ  Նահանգների հետ։ Այժմ Պուտինի հետ միասին մեկուսացել է նաև Թուրքիան և հետևաբար նաև Էրդողանի իշխանությունը։ Եվրամիությունում ու ԱՄՆ-ում Էրդողանն այլևս այն կշիռը չունի։

-Բայց դա ենթադրու՞մ է նաև Հայաստանի հանդեպ վերաբերմունքի փոփոխություն։

-Չեմ կարող ասել, որ Հայաստանի հանդեպ քաղաքականությունը կփոխվի, բայց համենայնդեպս կոշտ հայտարարություններ չի անի։ Այլևս չի կարող ասել, որ Թուրքիան այս պատերազմին մասնակցում էր, որ ավարտին հասցնի երիտթուրքերի կիսատ թողած գործը։ Նմանատիպ հայտարարություններ չի անի։ Էրդողանը հիմա օգնության, միջազգային աջակցության կարիք ունի։ Այս ամենի ֆոնին շատ ողորմելի է մեր վիճակը։Լինելով ՄԱԿ-ի անդամ պետություն ո՛չ ինքնիշխանություն ունենք ո՛չ անկախություն, տարածքային ամբողջականությունն էլ խախտված է։ Իշխանություններն էլ կապիկությունը կապիկության հետևից են անում։Մեկը գնում է   թագուհու դագաղի առջև է լուսանկարվում կամ Հայաստանի նախագահը Հայաստանի վարչապետին շնորհակալություն է հայտնում, որ Թուրքիային օգնել է։ Դա  մարդասիրական օգնություն է, 88 թվականի երկրաշարժին իրենք էլ են օգնել, այն էլ՝ ձևականորեն։ Ես լինեի՝ կմերժեի նրանց օգնությունը, որովհետև մի կողմից թշնամական քաղաքականություն վարել, մյուս կողմից օգնելն անիմաստ բան է։ Հույս ունեմ, որ գոնե հայ փրկարար ծառայության աշխատողները հետախուզության ծառայության աշխատակցիներ էին։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում