Saturday, 01 04 2023
Հայտնաբերվել և ձերբակալվել է մարդուն առևանգելու մեղադրանքով հետախուզվողը
Թեհրանը բողոքի նոտա է հանձնել Բաքվին
150 հեկտար հողը ինչի՞ եք տալիս թուրքին. Տեղում վրդովված են
Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
23:00
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Էմանուել Մակրոնը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը ապրիլի 5-ին կմեկնեն Պեկին
Ռուսաստանը մեկ ամսով գլխավորելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանություն է տվել խորհրդարանի որոշմանը, որը թույլ է տալիս Ֆինլանդիային անդամակցել ՆԱՏՕ-ին
Դրա համար է Երևան ժամանել Միխայիլ Գալուստյանը. Հայաստանում ներկայացվել է առաջին քլաբ հաուսը՝ Parajanov Club House
Հնարավոր չէ կոչ անել լինել ժողովրդավարական երկիր, բայց զուգահեռ պահանջել սերտ կապեր ՌԴ-ի հետ
Մենք էլ պետք է կանգնենք բանակի կողքին. ինչո՞ւ են Կոռնիձորցիներին բաժանված զենքերը հավաքել
21:50
Իսպանիայի հյուսիսում պայքարում են անտառային հրդեհի դեմ
Աշխարհը երկար չի հանդուրժի Ադրբեջանի մարդատյաց քաղաքականությունը, ուկրաինացիների մահն առաձնահատուկ է, արցախցիներինը՝ ո՞չ
21:30
Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց
Թուրք-սելջուկյան ասպատակությունները Հայաստանում՝ ըստ օտար աղբյուրների
Շուշիի շրջանում խախտվել է հրադադարի ռեժիմը․ ՌԴ ՊՆ
Ձյուն է տեղում, փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան
20:30
Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 «Ռոսոմակ» զրահափոխադրիչ
Հայկական քաղաքականության ամոթալի սնուցումը
20:00
Մեծ Բրիտանիայի պետական ​​հատվածի կոռուպցիան համաճարակի ժամանակ քառապատկվել է
19:45
Թուրքիայում հայ մարմնամարզիկները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել
Թուրքը գա հասնի Երևան, ինչա թե էսկալացիա՞ թույլ չտանք. Տեղ համայնքում վրդովված են` հայրենիք ենք կորցնում
Հայկական «տնտեսական հրաշքը» 2022թ. և հնարավոր ռիսկերը. Ջուլիետա Թադևոսյան
Թուրքերի առաջին ասպատակությունները Հայաստանում
18:45
Կամչատկայում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
18:30
ԱՄՆ-Կանադա սահմանի մոտ գետում 8 դի է հայտնաբերվել
Դեսպանի փոփոխությունը բնականոն գործընթաց է․ Իրանի դեսպանատնից արձագանքում են
Արևմուտքը ցույց տվեց, որ ժողովրդավարական ուղի բռնած Հայաստանը ուշադրության կարիք ունի և պետք է ստանա
Վրաստանում ՀՀ դեսպանն այցելել է Սաբաթլո հայաբնակ գյուղ
Չպետք է ընդունենք հակառակորդի առաջխաղացումը, պետք է պարտադրենք, որ վերադառնան խորհրդային սահմաններին  
Դադարեցվել է Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը. գծերի վրա բեկորներ են ընկել

Արցախը ամբողջ 10 միլիոն հայերի հիմնախնդիրն է․ Ռուբեն Վարդանյան

Անցյալ շաբաթ Երևանում կայացավ Համահայկական առաջին քաղաքացիական համաժողովը։ Համաժողովի 200 մասնակիցները ընտրվել էին թափանցիկ վիճակահանությամբ և ներկայացուցչական ընտրանքի մեթոդով ՀՀ-ից, Արցախից ու Սփյուռքից նախապես գրանցված հազարավոր հայրենակիցներից՝ պայմանավորված սեռատարիքային, կրթական և բնակության վայրի ցուցանիշներով: Այդ մասին հայտնում է ԱՀ նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը։

Ցավոք, ընտրված մասնակիցներից մի քանիսը, Արցախում տիրող ճգնաժամի պատճառով, հնարավորություն չունեցան մասնակցելու դեմ առ դեմ ձևաչափով։ Նրանք հնարավորություն ունեցան քննարկելու ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆ նախաձեռնության 15 նպատակներից երեքը՝ «Պատմական պատասխանատվություն», «Հայաստանի և Սփյուռքի միասնություն», «Բնակչության աճ»։

Եռօրյա քննարկումների ընթացքում վեհաժողովի մասնակիցները կիսվել են ավելի քան 2 000 դիտարկումներով ու մտահոգություններով, ներկայացրել տասնյակ ծրագրային առաջարկներ և քվեարկությամբ սահմանել դրանց իրականացման առաջնահերթությունները։

Այսպիսով, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» ձևավորել էր մի հարթակ, որտեղ աշխարհասփյուռ հայության ամենատարբեր ներկայացուցիչները ուսումնասիրեցին, քննարկեցին և ընտրեցին փորձագիտական գնահատում անցած սցենարներն ու ծրագրերը՝ միահամուռ ուժերով սահմանելով ապագայի իրենց տեսլականը: Համաժողովի յուրաքանչյուր օր ավարտվում էր առաջարկների և նախաձեռնությունների վերաբերյալ քվեարկություններով:

Առաջին օրվա քվեարկության արդյունքներով՝ Արցախը ոչ միայն արցախցիների, ոչ միայն Հայաստանում ապրող հայերի, այլ ամբողջ 10 միլիոն հայերի հիմնախնդիրն է: Այսպես է կարծում «Ապագա Հայկականը» համաժողովի մասնակիցների, փորձագետների մեծ մասը: Հարցն այն է՝ արդյո՞ք Արցախի մեր հայրենակիցները զգում են այդ ուժն ու աջակցությունը, տեսնում են, որ չնայած շրջափակմանը՝ իրենց հետ են Հայաստանը և Սփյուռքում գտնվող հայերը:

Շրջափակման ավելի քան 90 օրերը պարզ ցույց տվեցին, որ Արցախում ստեղծված իրավիճակը միայն հայերին չէ, որ մտահոգում է: Մենք տեսանք, որ աշխարհի տարբեր ծայրերում ապրող, տարբեր ազգություններ ներկայացնող բազմաթիվ մարդիկ փորձում են աջակցել Արցախին: Շատ կարևոր է, որ այդ աջակցությունը միս ու արյուն ստանա՝ դառնալով առարկայական քայլեր ու նախագծեր։

Տարանջատել, ասել՝ սա արցախցի է, սա՝ հայաստանցի, սա լիբանանահայ է, ճիշտ չէ։ Այս իրավիճակում մենք բոլորս արցախցի ենք, որովհետև շրջափակումը վերաբերում է ոչ միայն 120 հազար մարդու, այլև մեր հայկական ոգուն, մեր լինել չլինելուն, մեր ազգային արժանապատվությանը։ Հայկական ԴՆԹ-ն պահպանելու ամենակարևոր հարցերից մեկն է կանգնած մեր առաջ: Սա մեզ համար պատմական ու ճակատարգրական պահ է:

Ուրախալի է, որ այդ կարծիքը գերիշխել է քննարկման ժամանակ, բայց մյուս կողմից ամենօրյա գործնական քայլեր են պետք։ Սփյուռքում, Հայաստանում, Արցախում պետք է ամեն ինչ արվի, որ մենք կարողանանք համագործակցության այդ մոդելն իրականացնել ոչ միայն խոսքով, այլև գործով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում