Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Կայացել է Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը

Գավառ համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի երկրորդ նիստը վարել է Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը: Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, նիստի օրակարգն հաստատելուց հետո աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, բյուջեին, եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի պետ Տիգրան Բրսիկյանը զեկուցել է 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու եւ բյուջեում փոփոխություն կատարելու մասին հարցերը, որոնք հաստատվել են քվեարկությամբ:

«Մուրադ Սամվելի Մովսիսյանին Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին» հարցը զեկուցել Գավառ համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը: Մուրադ Սամվելի Մովսիսյանի նշանակումը նույնպես հաստատվել է քվեարկությամբ:

«Հայաստանի Հանրապետությանը տարածք նվիրելու եւ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողը աճուրդով օտարելու եւ մեկնարկային գին սահմանելու մասին» հարցերը զեկուցեց իրավաբանական բաժնի պետ Արա Գեւորգյանը: Դրանք հաստատվել են միաձայն:

Քաղաքաշինության եւ հողաշինության բաժնի պետ Դավիթ Մազմանյանը զեկուցել է «համայնքային սեփականություն հանդիսացող ավտոտնակներ եւ սպասարկման համար հատկացված հողամասերը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու, համայնքային սեփականություն հանդիսացող տնտեսական շինությունը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու, համայնքային սեփականություն հանդիսացող անվադողերի նորոգման կետը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հարցերը, որոնք համապատասխանաբար քվեարկվել են:

«Գավառ համայնքի 2022 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին» հարցը ներկայացրել է Հակոբ Սարգսյանը, «Գավառի համայնքապետարանի աշխատակիցների վարքագծի կանոնները հաստատելու մասին» հարցը՝ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարինե Մանուկյանը, «Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին» հարցը՝ Գեւորգ Աղլամազյանը։ «Դրամական օգնություն տրամադրելու մասին» հարցը ներկայացրել է Վարսենիկ Խաչատրյանը:

Նիստը եզրափակվել է չորրորդ նստաշրջանի երրորդ նիստի օրը սահմանելու մասին հարցով. այն տեղի կունենա 2023 թվականի ապրիլի 11-ին:

Նիստն հեռարձակվել է առցանց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում