Սահմանադրական այս փոփոխությունից հետո Արցախի նախագահը հրաժարական չի տա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը:
Աթանեսյանի խոսքով` Սահմանադրական փոփոխությունը հետապնդում է այն նպատակը, որ ֆորս-մաժորի դեպքում ԱԺ-ն չցրվի. «2020-ից Արցախում դրվել է իշխանափոխության հարց, ինչին դեմ եմ: Սա կենսական նշանակության փոփոխություն էր. որևէ մեկը ապահովագրված չէ»: