Դիվանագիտությունը դրվում է դարակներում. ՌԴ-ի ու Հայաստանի բաց խոսելը դժվար է համարել պոզիտիվ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց մեկնաբան, ՀՀ փոխվարչապետի նախկին մամլո խոսնակ Նժդեհ Հովսեփյանը:
Հովսեփյանը չի կարծում, որ Հայաստանի ու ՌԴ-ի միջև կսմտոցները որևէ լավ տեղ կտանեն. «Խիղճը քաղաքական կատեգորիա չէ. դիվանագիտական գործիքակազմը չի աշխատում, քավության նոխազներ են փնտրվում: Մենք կարող ենք ինչ-որ վտանգի առաջ կանգնել այս տեկտոնական շարժումների մեջ: Դիվանագիտությունից կսմտոցների, միմյանց մեղադրելու դաշտ ենք տեղափոխվել: Լաչինի փակ լինելուն կարծես հարմարվել ենք. Հսկայական աշխատանք կա կատարելու: Յուրաքանչյուր լուծում ունի գին. որն ենք պատրաստ ընտրել` պատերա՞զմ, խաղաղության պայմանագի՞ր, թե՞ առկա ստատուս քվոն»: