Ինքնիշխանության դեմ գործողները վստահ եմ` պատժվելու են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
Պատգամավորը նշեց, որ ոչ հեռավոր ապագայում դատական համակարգում որոշակի արդյունքներ կարձանագրենք. «Դատական համակարգում բարեփոխում մի փոքր բարձր կհնչի, բայց ինչ-որ փոփոխություններ արձանագրվել են: Այս իշխանությունը պայքարում է ոչ միայն նախկին թալանչիների դեմ, այլ նաև` ներկա: Հանրությունը շատ շուտով կհամոզվի, որ իշխանությունը անհաշտ պայքար է հայտարարել կոռուպցիայի դեմ: Իշխանության պայքարը ոչ թե նախկինների դեմ է, այլ ընդհանուր կոռուպցիայի»: