ՀՀ-ն դիվանագիտական բոլոր խողովակները պետք է օգտագործի Բաքվի մտադրությունները կանխելու համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանը:
Պատգամավորը կարծում է, որ ճիշտ կլինի, որ ռուս խաղաղապահներին տրվի այնպիսի մանդատ, որ իրենց առաքելությունը 100 տոկոսով իրականացնեն․ «Միջազգային մանդատը ռուս խաղաղապահներին կպարտավորեցնի և որոշակի խաղի կանոններ կսահմանի: Միջազգային մանդատը չի նշանակում «կրակելու հրաման»․ խաղի կանոնները կհստակեցվեն»: