Իշխանությունը որդեգրել է 5-րդ շարասյանը մերկացնելու քաղաքականությունը՝ զգուշանալով ՌԴ-ի հակազդեցությունից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հանուն հանրապետության» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավագետ Արտաշես Խալաթյանը:
Խալաթյանը կարծում է, որ ՀՀ-ն զգուշանում է, որովհետև ՌԴ-ն հիմա վիրավոր գազան է․ «Ժողովրդի մոտ պետք է ձևավորվի հստակ վերաբերմունք 5-րդ շարասյան նկատմամբ: Կոռուպցիոներ, թալանչի պիտակավորումները նախկիններին մեղմ բնութագրիչ է: Ընդդիմությունը զբաղված է եղել Հայաստանը թուլացնելով, վնասարարությամբ»: Խալաթյանի խոսքով՝ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա․ «Հայաստանում կան ինչ-որ մի բան փախցնելու չինովնիկներ, բայց համակարգային կոռուպցիա չկա»: