Մենք ստացել ենք Ադրբեջանի նոր առաջարկները՝ «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ։ Այսպիսով՝ թևակոխել ենք պայմանագրի նախագծի քննակման չորրորդ շրջափուլ։ Կառավարության նիստի աշխատանքների մեկնարկից առաջ այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք կքննարկենք և առաջիկայում կներկայացնենք մեր դիտարկումները։ Մենք հավատարիմ ենք և չենք շեղվելու խաղաղության օրակարգից։ Միևնույն ժամանակ, միջազգային հանրության ուշադրությունը պիտի հրավիրեմ այն փաստի վրա, որ ի հեճուկս 2020թ. եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ մինչև հիմա Ադրբեջանը չի վերադարձրել հայ գերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց, ինչպես նաև շարունակում է օկուպացիայի տակ պահել 1994թ., 2021-22թ. ագրեսիայի հետևանքով բռնազավթած ՀՀ ինքնիշխան տարածքները»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։