
Ռուսաստանին հաջողվել է պահպանել անցյալ տարի ապրանքների արտահանումից ստացված եկամտի մոտ մեկ երրորդը: Այդ մասին գրել է Bloomberg-ը։
Ըստ լրատվականի՝ Մոսկվան 227 միլիարդ դոլարից մոտ 80 միլիարդը արտերկրում պահում է կանխիկ, անշարժ գույքի և ընկերությունների ներդրումների տեսքով: Այս «ստվերային պահուստները», ինչպես դրանք անվանում է գործակալությունը, արդյունք են ռեկորդային առևտրային հավելուրդի, որը գոյացել է անցյալ տարվանից սկսած պատժամիջոցների ֆոնին: